
Ամուսնացել է անչափահասի հետ. կինը հղի է, իսկ ամուսինը՝ մեղադրյալ

Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում վարույթ է ընդունվել անչափահասի հետ փաստական ամուսնական հարաբերության մեջ գտնվելու և վերջինիս հետ սեռական հարաբերություն ունենալու հերթական գործը: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:
Ըստ մեղադրանքի՝ Ալիկ Հասանյանը, անչափահաս, 16 տարին չլրացած Ֆ. Ուսոևայի հետ գտնվելով փաստական ամուսնական հարաբերությունների մեջ, փոխադարձ համաձայնությամբ սեռական հարաբերություններ է ունեցել վերջինիս հետ, որի արդյունքում նա հղիացել է:
Ալիկ Հասանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրելով չհեռանալու մասին ստորագրությունը: