Բաժիններ՝

Հայկո-Մկո սիրված դուետը փլուզվել է

Վերջերս հայտնի դարձավ «Արմենիա TV» հեռուստաալիքով թողարկվող շատերի կողմից սիրված «Կարգին» հումորային նախագծի Հայկո-Մկո դուետի փլուզման վերաբերյալ:

«Այո: Դա համապատասխանում է իրականությանը», –  NEWS.am STYLE– ին հայտնել է  Հայկոն՝ Հայկ Մարությանը:

Նրա խոսքով, «Կարգին» հաղորդումը կշարունակի գործել իր հին ֆորմատում, բայց այլ անվնման տակ, որը դեռ ընտրված չէ, միայն թե ո’չ Հայկոն, ո’չ էլ Մկոն այլեւս նախագծում հանդես չեն գա, քանի որ Հայկոն կլինի նախագծի պրոդյուսերը եւ սցենարիստների խմբի ղեկավար, իսկ Մկոն հանդես կգա մեկ այլ նախագծում:Դերասանական կազմը կհամալրվի երկու նոր երիտասարդ դերասաններով՝ Ռաֆոն եւ Անդոն, որոնք, Հայկոյի կարծիքով, նորշունչ կհաղորդեն նախագծին:

«Նոր հումորային նախագիծ է լինելու Մկրտիչ Արզումանյանի հետ: Անվանում դեռ չկա: Հաղորդումը կհեռարձակվի մեկ ամսից», – հայտնել է  Հովհաննեսը:

Մանրամասները կարդացեք այստեղ՝

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս