
Տավուշի մարզում 33-ամյա ամուսինը խեղդամահ է արել իր 31-ամյա կնոջը. shamshyan.com

Այսօր՝ մայիսի 12-ին, ժամը 09:00-ի սահմաններում Տավուշի մարզի Իծաքար գյուղի բնակիչ, 33-ամյա Մերուժան Հարությունյանը իր տան ննջասենյակում խեղդամահ է արել իր կնոջը՝ 31-ամյա Հերմինե Չիլինգարյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Տավուշի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով: Ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ հետախուզական և քննչական գործողություններ՝ Մ. Հարությունյանին հայտնաբերելու ուղությամբ:
Մանրամասներն` այստեղ