 
                        Բակո Սահակյանը գնացել է Հադրութ
 
                                    Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 12-ին այցելել է քաղաք Հադրութ եւ մասնակցել այնտեղ նորակառույց մարզադաշտի բացման հանդիսավոր արարողությանը:
Նախագահ Սահակյանը կարեւոր է համարել մարզական այս օբյեկտի նշանակությունը Հադրութի շրջանում եւ Արցախում սպորտի զարգացման գործում՝ ընդգծելով, որ պետությունը հատուկ ուշադրություն է դարձնում շրջաններում այս ոլորտի առաջընթացին եւ համապատասխան ենթակառուցվածքների ստեղծմանն ու արդիականացմանը:
Բակո Սահակյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, բարերար Ռուբեն Հայրապետյանին նախագծի իրականացմանը գործուն աջակցություն ցուցաբերելու համար:
Միջոցառմանը մասնակցում էին ԼՂՀ ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանը, փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր Հայաստանից եւ արտերկրից:
ԼՂՀ նախագահի աշխատակազմ
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        