Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները մոտ 1 ամիս տևած համալիր միջոցառումների շնորհիվ նշանակալի հաջողություն ունեցան թմրամիջոցների անօրինական վաճառքի և օգտագործման դեմ պայքարում։
Հունիսի 15-ին, ժամը 15.57-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 19-րդ կմ-ում ավտոմեքենայի մեջ նկատվել է օձ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Գոնե մեկ անգամ համեմատե՞լ եք մեր և այլ երկրների վիճակագրությունը՝ «փողոցներից դիակներ հավաքելու» մասին ծանր ստախոսությունն այդպես հեշտությամբ «կրակելուց» առաջ»:
Կինը մի քանի նամակ է թողել, որոնցից մեկու ասվում էր. «Խնդրում եմ՝ դիակիզե´ք մեզ միասին: Մենք ցանկանում ենք միասին լինել: Ես նրանց անվտանգությունը պիտի ապահովեմ»: 23-ամյա կնոջ վերջին ցանկությանը չի համաձայնել նրա ամուսինը:
Իրավաբանական նշանակություն ունեցող փաստեր և իրադարձություններ հաստատող պաշտոնական կեղծ փաստաթղթեր կազմելու և շրջանառության մեջ դնելու համար Կոտայքի բաժնի տեղամասային տեսուչ 23-ամյա Վահե Եփրիկյանը Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով մեղավոր է ճանաչվել և տուգանվել:
Մահացածը Նոր Երզնկա գյուղի բնակիչ, 68-ամյա Մ. Ավետիսյանն էր, ով որպես անհայտ կորած հունիսի 5-ից որոնվում էր Ոստիկանության Աշտարակի բաժնի կողմից։
Ոստիկանության ծառայողները նշված վայրում հայտնաբերել են «ԱԿ-74» ինքնաձիգ` 2 պահունակով և 5.45 մմ տրամաչափի 60 փամփուշտ:
Երեկ՝ հունիսի 14-ին, Երևանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցների կողմից ՃՈ հատուկ պահպանվող տարածք են տեղափոխվել Range Rover մակնիշի 51 MՏ 555 համարանիշի, BMW մակնիշի 17 ՍD 777 և Porsche Cayenne մակնիշի 34 TՏ 578 համարանիշի ավտոմեքենաները։
Առաջին գործի քննության ընթացքում պարզվել է, որ նույն տուժողի նկատմամբ նույնպիսի բռնություն են գործադրել ևս երկու այլ տղամարդիկ՝ մանկահասակ աղջկա անօգնական վիճակն օգտագործելով:
Այսօր առավոտյան ինքնասպան է եղել 35-ամյա մի կին՝ ցած նետվելով Դավթաշենի կամրջից:
Հունիսի 14-ին, ժամը 01.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան Սյունիքի մարզի Խոզնավար-Խնածախ ճանապարհի 11-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից և գլորվել ձորը:
Այսօր՝ հունիսի 15-ին, Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակի տեսուչներ Մենուա Ասատրյանն ու Գեորգի Աշչիյանը Կիևյան փողոցում ծառայություն կատարելու ժամանակ կարողացել են կանխել երիտասարդ աղջկա ինքնասպանությունը։
Կինը հայտնել է, որ 1991 թ.-ին Գորիսի շրջանում մարտական գործողությունների ժամանակ զոհված որդուն պատկանող զենք-զինամթերքը հայտնաբերել է իրենց ավտոտնակում, իրերը վերադասավորելու ժամանակ:
Հունիսի 15-ին ժամը 08.57-ին ահազանգ է ստացվել, որ Վարդենիս քաղաքի Սպանդարյան փողոցի թիվ 28 տան բակում նկատվել է օձ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Աշտարակի բնակիչները դիմել են ՀՀ վարչապես Տիգրան Սարգսյանին` բողոքելով աղբավայր կառուցելու հարցում պետական մարմինների` ՀՀ բնապահպանության, առողջապահության, գյուղատնտեսության, քաղաքաշինության նախարարությունների անգործության դեմ:
Պաշտոնյան ո՛չ հերքել և ո՛չ էլ հաստատել է «Փաստինֆո»-ի ունեցած տեղեկությունն առ այն, որ քրեական գործը հարուցվել է 14 000 ԱՄՆ դոլարի դիմաց դատապարտյալներից մեկին ազատելու խոստման հետ կապված:
Գորիսում հնչած կրակոցներն ու դրանից հետո զարգացած իրադարձությունները շարունակում են մնալ քաղաքական ուժերի և քաղաքացիների ուշադրության կենտրոնում:
Ահազանգ է ստացվել, որ Պռոշյան փողոցի Կառավարական ամառանոցի հարևանությամբ գտնվող Սբ. Աբգար թագավորի փողոցի թիվ 79 տան դիմաց կա ճամպրուկ, և այն կասկած է հարուցում, որ հնարավոր է մեջը պայթուցիկ լինի:
The Times of London-ի հաղորդմամբ՝ ԴՆԹ թեստի արդյունքում պարզվել է, որ արքայազն Ուիլյամի նախնիները հայեր և հնդիկներ են:
Մայիսի 15-ին Նոյեմբերյանի տարածաշրջանում տեղակայված զորամասում տեղի ունեցած միջադեպի հետևանքով հրազենային վիրավորում ստացած 19-ամյա Հրաչյա Սարգսյանն այսօր Կենտրոնական կլինիկական հոսպիտալից պետք է տեղափոխվեր Կարմիր խաչի վերականգնողական կենտրոն՝ հետագա բուժումն այնտեղ ստանալու նպատակով, սակայն տեղափոխումը չի իրականացվել։
«Ես հետո գնացի պապային գոռացի, պապան եկավ, ընկավ վար: Հետո դրեցին ավտոյի մեջ, մամայիս տարան հիվանդանոց»:
Հունիսի 14-ին՝ ժամը 21:40-ի սահմաններում «Land Cruiser» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Տիչինայի փողոցում նշված ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվելով բախվել մայթին կայանված էքսկավատորին
Թուրքիայում դաժանորեն սպանված ազգությամբ եզդի, ՀՀ քաղաքացի և Գյումրու բնակչուհի Մայայի քույրը դատապարտում է Թուրքիայում իր քրոջ դաժան սպանությունը և դիմում է միջազգային հանրությանը՝ ասելով, որ թուրքական արդարադատությունը մեկ ժամվա դատաքննություն է իրականացրել և որոշել, որ քրոջը սպանողը պետք է մնա ազատության մեջ:
Դեպքը տեղի է ունեցել Կալֆոռնիա նահանգի Սան Ռաֆայել քաղաքում. 93-ամյա մի կին, ով փորձել է կայանել իր ավտոմեքենան, կորցրել է մեքենայի կառավարումը և հանկարծակի բարձր արագությամբ սլացել է մայթով` հետընթաց ուղղությամբ:
Անվանի արձակագիր, հրապարակախոս Վրեժ Իսրայելյանի հրաժեշտի արարողությունը տեղի կունենա հունիսի 15-ին, ժամը 14.30-ին՝ Հայաստանի Գրողների միության դահլիճում:
Կենսաթոշակների նշանակման և վճարման գործընթացում արձանագրված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ավարտվել է Գյումրու տարածքային բաժնում հայտնաբերված չարաշահումների դրվագով նախաքննությունը:
Aravot.am-ի տեղեկություններով` արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության գծով պետի տեղակալ Դավիթ Մուրադյանի դեմ հարուցվել է քրեական գործ:
Հունիսի 14-ին, ժամը 19.16-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Ակնաշեն գյուղում այրվում է ավտոմեքենա:
Հունիսի 14-ին, ժամը 15.42-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի 107 թաղամասի թիվ 219 տան խոհանոցում օձ է նկատվել, որին որսալու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ապօրինի ձեռքբերված փայտանյութի տեղափոխման համար կազմվել են արձանագրություններ: Բռնագրավված մեքենաների թափքերում հայտնաբերվել է հատված հաճարենի, կաղնի, բոխի ծառատեսակներ: