Ինչո՞ւ Մոսկվա, այլ ոչ Փարիզ. «ՀԺ»

«ՀԺ»-ն գրում է. Այսօր արտգործնախարար էդվարդ Նալբանդյանը Մոսկվայում հանդիպում է ունենալու ԵՍՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ.
Այս մասին երեկ հայտնեց ինքը Նալբանդյանը Սերբիայի արտգործնախարար Իվան Մրկիչի հետ Երևանում տեղի ունեցած համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում։ «Դա աշխատանքային գործընթաց է, որը շարունակվում է ինտենսիվ ձևով, և երբ պայմանները ստեղծված լինեն, կլինի նաև Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում եռանախագահների հետ»,– ասաց Նալբանդյանը։ Ի դեպ, Ադրբեջանի արտգործնախարարը համանախագահների հետ հանդիպել է երեկ Փարիզում։ Այն փաստը, որ Նալբանդյանի հանդիպումը համանախագահների հետ տեղի է ունենալու Մոսկվայում, իսկ նրա ադրբեջանցի գործընկերոջ հանդիպումը տեղի է ունեցել Փարիզում, հայաստանյան որոշ շրջանակներում մտածելու առիթ է տվել։ Ասվում է օրինակ, որ այս կերպ Մոսկվան ուզում է ամեն կերպ ցույց տալ, որ Հայաստանի հետ բոլոր շփումները պետք է լինեն Մոսկվայի միջոցով։
Մանրամասները «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս