Ես երբեք չեմ խոսել Իրանի արտաքին գործերի նախարարի հետ. Ռուբիո

Ես երբեք չեմ խոսել Իրանի արտաքին գործերի նախարարի հետ: Այս մասին ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ես երբեք չեմ խոսել Իրանի արտաքին գործերի նախարարի հետ։ Ինչպես արդեն ասացի, նա ևս հազվադեպ է շփվել մեր մարդկանց հետ։ Հիմնականում դրանք անուղղակի բանակցություններ են», – ասել է Ռուբիոն։

«Վերջին մի քանի շաբաթների ընթացքում եղել են որոշ ուղղակի շփումներ՝ կապված Իսլամաբադում տեղի ունեցած հանդիպումների հետ։ Հիշեք, իրանական համակարգում երկար ժամանակ գործում էր ամերիկացիների հետ ուղղակի բանակցությունների արգելք: Բայց ուղղակի շփումները նրանց հետ շատ հազվադեպ են, խիստ գաղտնի և տեղի են ունենում միայն նրանց համակարգի մեկ կամ երկու անձի միջոցով»,- պարզաբանել է պետքարտուղարը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930