Ինվենտարիզացիա ԲՀԿ-ում. «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է. Չնայած ԲՀԿ պատգամավոր Գրիգոր Գրիգորյանը պնդել էր, որ մտադիր չէ մանդատը վայր դնել, այնուհանդերձ, Ծառուկյանը կանչել է համամասնական ցուցակի այն ներկայացուցչին, ով հաջորդն է ցուցակում, ու առաջարկել հրաժարականի դիմում գրել:

Վերջինս, ըստ «Հրապարակի» աղբյուրների, ինչ-որ պահի հրաժարվել է, այնուհանդերձ, գրել է դիմումը: Ըստ «Հրապարակի» աղբյուրների՝ ԲՀԿ-ում համամասնական ցուցակի և կուսակցական «ինվենտարիզացիա» է իրականացվում, այնտեղ չեն բացառում, որ ֆորսմաժորային զարգացումների դեպքում Քոչարյանի հրապարակային մուտքը քաղաքականություն, ինչպես նաև գործարարների ելքը ԲՀԿ ԱԺ ֆրակցիայից հանգեցնեն անսպասելի վերադասավորությունների,- գրում է «Հրապարակը»։

Տեսանյութեր

Լրահոս