Կոֆե խմե՞ս. «ՀԺ»
«ՀԺ»-ն գրում է. Կիրակի օրը Հայաստանի 40 համայնքներում տեղի ունեցած գյուղապետական ընտրությունները կրկնել են նախորդ ՏԻՄ ընտրությունների տխուր ռեկորդները՝ խախտումներ, ոստիկանության անգործություն, ՀՀԿ-ի գերակայություն։
Միայն 2 համայնքում է, որ գործող ՀՀԿ-ական գյուղապետերը պարտվել են։ Պարտված գյուղապետերը, խուսափելով անհաջողության մասին խոսելուց, անսպասելի «հիվանդացել» են և անհասանելի դարձել։ Ընտրություններն այնքան անմրցակցային էին, որ գյուղերից մեկում այն անցել է տնավարի մթնոլորտում։ Ըստ ընտրությունները դիտարկող «Քաղաքացի դիտորդ» նախաձեոնության, Արարատի մարզի Հայանիստ համայնքի ավագանու անդամներից մեկը ընտրատեղամասում միրգ և սուրճ է հյուրասիրել։ Ընտրություններին մասնակցությունը եղել է շատ ցածր, միջինը 40-45 տոկոս։ Դիտորդները արձանագրել են մի շարք խախտումներ։
Մանրամասները՝ «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում։