Քաջարան–Մեղրի ավտոճանապարհին մեքենա է գլորվել ձորը, 4 տուժածներից 1-ը մահացել է

Սյունիքի մարզում` Քաջարան-Մեղրի ավտոճանապարհին, մեքենա է գլորվել ձորը, 4 մարդ է տուժել, որոնցից 1-ը մահացել է։ Լուրը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

«Ապրիլի 28-ին` ժամը 01։38-ին, Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոնն ահազանգ է ստացել, որ Քաջարան քաղաքից դեպի «Մեղրու սար» տանող ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատներից 2 մարտական հաշվարկներ: Պարզվել է, որ «Peugeot» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 100 մ գլորվել ձորը։

Բժշկական կենտրոն է տեղափոխվել 4 քաղաքացի, որոնցից մեկը մահացել է»,–ասված է հաղորդագրությունում։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930