ԲՀԿ-ական պատգամավորը նաև օրինակ է բերել. անգամ այն գյուղերում վնասները ահռելի էին, որտեղ տեղադրված էին հակակարկտային կայաններ, և ըստ նրա՝ աղոթելն այնքան էլ պետք չէ:
Հունիսի 10-ին, ժամը 17.39-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արցախի պողոտայի թիվ 32/2 հասցեի մոտակայքում պայթուցիկ սարք է հայտնաբերվել:
Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ գործը նախաքննության փուլում է:
Բնապահպանների երկարատև պայքարի և Մարդու իրավունքների պաշտպանի միջամտության արդյունքում «Թեղուտ» ՓԲԸ-ում 2013 թվականի չորրորդ եռամսյակում վերջապես կիրականացվեն բնապահպանական ստուգումներ:
«Քանի որ դա իրավական տիրույթի խնդիր է, և դատախազությունն էլ անմիջապես արձագանքեց, ես չեմ ուզում մտնել դրա մեջ»,-ընդգծել է Է.Շարմազանովը:
Հունիսի 9-ին, ժամը 10.00-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները Ավան Առինջ 1-ին միկրոշրջանի բնակարաններից մեկից բերման են ենթարկել 1975 թ. ծնված Արմեն Ն.-ին, որը հունիսի 3-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
«Սուրեն Խաչատրյանի ծանր, մուգ ստվերը դեռ մնում է Սյունիքի մարզպետարանի վրա»,- ասում է Վահան Հովհաննիսյանը
«Վարչապետն ասում ա, որ բանկերը սառեցնում են երեք տարով, բայց բանկի տերերը գալիս են մեր տներ և ասում, որ նման բան չկա, իրենց փողերը պիտի տանք, ֆսյո, տոկոսներն են ուզում»
«Ես հայտարարում եմ, որ Հայաստանում իշխանության քրեականացումը սկսվել է Գորիսից՝ 93 թվականից»,- ասում է Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը:
Գագիկ Ծառուկյանն անձամբ այցելեց Արմավիրի մարզի Հացիկ գյուղ՝ կիսելու բնակիչների համընդհանուր ոգևորությունն ու մասնակցելու կայանի շահագործման արարողությանը:
Այսօր մեկնարկել է 201 փաստաբանների գործադուլը. փաստաբաններն այսօր և վաղը չեն մասնակցի դատական նիստերի և դատավարական այլ գործողությունների՝ այսկերպ արտահայտելով իրենց բողոքը վճռաբեկ դատարանի գործողությունների դեմ:
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 8-ից 10-ը ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք, որը բացահայտվել է:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, ջրագծի վթարի կանխարգելման աշխատանքների հետ կապված, ս.թ. հունիսի 11-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի Բաղրամյան պողոտայի 31-60 շենքերի, Բաղրամյան 2-րդ նրբանցքի, Ջեյմս Բրայս փողոցի և հարակից տարածքների ջրամատակարարումը:
Հունիսի 10-ին, ժամը 13.29-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մելքումով փողոցի թիվ 44 շենքի արտաքին պատի (5-6-րդ հարկեր) երեսպատման սալիկները թուլացել են և առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Ես չեմ լսել, չգիտեմ, որ նախկիում եղել է նման բան, Սուրեն Խաչատրյանը մեր ընկերն ա, նորմալ մարդ ա, ես չեմ իմանում, թե ինչ ա կատարվել, ոնց ա եղել, որ ինքը…»,- ասաց նա:
Մեզ թույլատրեցին նկարահանել շինարարության ընթացքը, սակայն հրաժարվեցին ներս թողնել՝ նշելով, որ Սամվել Ալեքսանյանին հարցնելուց հետո միայն կարող են թույլատրել ներսում նկարահանումներ իրականացնել:
Վթարի հետևանքով BMW X5-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել թիվ 147 դպրոցի երկաթե ցանկապատին և մոտ 10 մետր հայտնվել դպրոցի մարզադաշտում:
Ընդհանուր առմամբ բնապահպանական պետական տեսչության կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետական բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 972.5հազ.դր. գումար:
Հունիսի 11-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 12-ի գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին հյուսիսային շրջաններում, 13-15-ին Շիրակում, Լոռիում և Տավուշում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած միջադեպի հետևանքով հրազենային վնասվածք ստացած N զորամասի հրամանատար, գնդապետ Արտակ Բուդաղյանը երրորդ անգամ է վիրահատվել:
«Բոլորս պետք է համբերատար սպասենք` կան տուժողներ, կան վկաներ, որ համապատասխան իրավապահ մարմինները քննությունը կատարեն: Եվ պարտադիր պետք է պատժեն, որ նման դեպք այլևս չկրկնվի»
Տեղացած կարկուտի հետևանքով Ազատավան, Վահրամաբերդ, Մարմաշեն, Լուսակերտ, Սարատակ, Բենյամին, Այգաբաց, Արևիկ գյուղերում վնասվել են պտղատու այգիներ և ցանքատարածքներ:
Երևան կայարանում գնացքը ճանապարհեցին Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը, Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի դեսպանության խորհրդական-պատվիրակ Սերգեյ Օվերչենկոն, Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր Ռոբերտ Մինասյանը, ՀԿԵ ՓԲԸ ուղևորափոխադրումների տնօրինության պետ Գագիկ Մովսեսյանը:
Այսօր՝ ժամը 09.49-ին, Արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգ է ստացվել այն մասին, որ Արագածոտնի մարզի Միրաք գյուղում հունիսի 9-ին կայծակնահարվել է 2 քաղաքացի, որոնցից մեկը մահացել է, իսկ մյուսը տեղափոխվել է Ապարանի բժշկական կենտրոն:
«Տաշիր» բարեգործական հիմնադրամը, Կարեն և Սամվել Կարապետյանների գլխավորությամբ, ամբողջությամբ բավարարել է Լոռու մարզի` կարկուտից առավել տուժած Ագարակ, Լեջան և Ամրակից համայնքների կողմից ներկայացված առաջարկները` հողատերերին աջակցելու վերաբերյալ:
Հունիսի 10-ին, ժամը 00.21-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 44/3 շենքի 4-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում հեռախոսազանգերին և դռան թակոցներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Երեխաներից մեկին վիրահատում են այս պահին, մյուսն էլ գտնվում է բժիշկների հսկողության տակ։
Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի ստեղծագործական և սպասարկող անձնակազմի` նույն հաստիքով ձևակերպված մի շարք աշխատողների աշխատավարձեր տարբեր չափով են հաշվարկվում:
Բախվել են Գյումրիի բնակիչներ, 73-ամյա Գրիշա Գևորգյանի վարած ВАЗ 2106 մակնիշի 08 ՕՍ 443 և 64-ամյա Խաչատուր Ասլանյանի վարած Mercedes մակնիշի 17 ՕՍ 471 համարանիշի ավտոմեքենաները։
Քաղաքացիական է համարվում այն զենքը, որը նախատեսված է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ինքնապաշտպանության, ինչպես նաև որսորդությամբ և սպորտով զբաղվելու համար: