
Երիտասարդի ինքնասպանության փորձը կանխվել է
Մարտի 11-ին, ժամը 13.15-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կիևյան կամրջի վրա անհավասարակշիռ վիճակում գտնվող երիտասարդը փորձում է ինքնասպան լինել:
Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը:
ՃԿԿ օպերատիվ խումբը և ոստիկանության աշխատակիցները կանխել են Ղ. Գ.-ի ինքնասպանության փորձը:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն