Բաժիններ՝

Կարմիր խաչի ներկայացուցիչներին դեռ թույլ չեն տվել հանդիպել հայ գերուն

Մինչ այս պահը Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները Ադրբեջանում գերի ընկած Արսեն Խոջոյանին դեռ չեն հանդիպել: Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել է ԿԽՄԿ Հայաստանի գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:

Արդեն 4-րդ օրն է, ինչ Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ 22-ամյա Արսեն Խոջոյանը գերի է ընկել: Նրա մասին հայտնված լուրերը ադրբեջանական լրատվամիջոցներում սահմանափակվեցին Ադրբեջանի գերիների, պատանդների և անհետ կորածների հանձնաժողովի տարածած հաղորդագրությամբ, թե երիտասարդը հատել է պետական սահմանն ու անցել ադրբեջանի տարածք:

Թե իրականում ինչպե՞ս է հայ հովիվը հայտնվել թշնամու տարածքում և ի՞նչ վիճակում է այժմ գտնվում, որևէ տեղեկություն չկա:

Ադրբեջանի իշխանություններն առայժմ թույլ չեն տալիս Կարմիր խաչի ներկյացուցիչներին հանդիպել Արսեն Խոջոյանին: Ինչպես մեզ հետ զրույցում ասաց Զառա Ամատունին, ադրբեջանական կողմը որևէ հստակ պատճառաբանություն այս արգելքի վերաբերյալ չի նշում:

«Մեր կազմակերպությունը չունի լծակներ իշխանություներին ստիպելու վարվել այս կերպ կամ այն կերպ»,- ասել է  կայքի  զրուցակիցը` հավելելով նաև, որ միջազգային կոնվենցիաներով գերիներին հանդիպելու որևէ հստակ ժամկետ չի սահմավում:

«Միայն նշվում է, որ հանդիպումը պետք է արագ կազմակերպվի»,- ասել է նա:
Մանրամասներն` այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս