
Շղթայական ավտովթար` Երևանում. կան վիրավորներ

Մարտի 11-ին, ժամը 13.33-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Վոլկսվագեն վենտո» մակնիշի 34 SQ 353, «Միտցուբիշի պաջերո» մակնիշի 29 US 138 և «Վոլկսվագեն գոլֆ» մակնիշի 34PF958 պ/հ և «Գրանդ չերոկի» մակնիշի 34 UO 180 պետհամարանիշների ավտոմեքենաները:
«Վոլկսվագեն գոլֆ» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր` 1949 թ. ծնված Մ. Տ.-ը (ծնվ. 1949թ.) ստացել է վնասվածքներ և տեղափոխվել «Մալաթիա» ԲԿ:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն