Ազատություն քաղբանտարկյալներին. «ՀԺ»

«ՀԺ»-ն գրում է. Մի խումբ ազատամարտիկներ ու քաղաքացիական ակտիվիստներ այսօր, ժամը 15։00-ին կհավաքվեն Ազատության հրապարակում. ապա երթ կանցկացնեն քաղբանտարկյալների ազատության պահանջով։ Երթուղին, սակայն, երթի կազմակերպիչները չեն հայտնում՝ նշելով, որ տեղում կորոշեն ու կհայտարարեն։ Նախաձեոնության հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է. «Այս պահին ՀՀ-ում կա առնվազն 15 քաղբանտարկյալ։ Նրանք իրենց կյանքը անմնացորդ նվիրել են իրենց հայրենիքին։ Նրանք դուրս եկան փողոց մեր բոլորիս ազատ ապրելու իրավունքի համար։ Մենք բոլորս պետք է սատարենք նրանց և պայքարենք իրենց ազատության համար»։ Տեղի կունենա նաև ստորագրահավաք Վոլոդյա Ավետիսյանին ազատ արձակելու պահանջով։ Նշենք, որ 15 քաղբանտարկյալները Շանթ Հարությունյանի խմբի անդամներն ու ազատամարտիկ ակտիվիստ Վոյոդյա Ավետիսյանն են։
Կարդացեք «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս