ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունն է հայտնում շարքային Ռուբեն Էդուարդի Դավթյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Եթե Էջմիածինն ու Գեղարդը իմ ինքնության մասը չեն կազմում, եթե Գրիգոր Նարեկացին իմ ինքնության մասը չի կազմում, եթե Կոմիտասի պատարագի երգեցողությունից ես չեմ փշաքաղվում, արդյո՞ք ես հայ եմ:
Այս պահին այրվում է Գյումրու Կարեն Դեմիրճյան փողոցում տեղակայված տնային կառավարչության շենքը, որը համակարգում էր քաղաքի բոլոր համատիրությունների աշխատանքը:
Նախարար Ա. Աշոտյանն առաջարկել է ռումինական կողմի հետ համատեղ գիտահետազոտական ծրագրեր իրականացնել՝ Ռումինիայում հայկական մշակութային ժառանգությունն ուսումնասիրելու նպատակով:
«Բարոյական իրավունք ունի արդյո՞ք ՀՀ-ն ներկայացնել մի մարդ, ով իշխանության է եկել 10 քաղաքացիների սպանության միջոցով, բարոյական իրավունք ունի՞ այն մարդը, ով տանկեր է բերել Երեւան, եւ նա, ում ընտանիքի անդամները միլիոնատեր են դարձել հանրությանը կարծես թե անհայտ, բայց հայտնի՝ սրա-նրա բինզեսի մեջ փայ մտնելով, կամ բիզնեսը խլելով, ում ընտանիքի անդամը կրակում է Երեւանի փողոցներում եւ մնում է անպատիժ»:
ՀՀ ոստիկանությունը շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց առաջարկում է սույն թվականի հոկտեմբերի 16-ից մինչև հոկտեմբերի 30-ընախագծի վերաբերյալ իրենց դիտողություններն ու առաջարկությունները ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեով:
Առաջին հանդիպումն Արմեն Աշոտյանն անցկացրել է ՌԴ կրթության և գիտության նախարարի տեղակալ Ալեքսանդր Կլիմովի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են միջկառավարական հանձնաժողովի օրակարգում ընդգրկված մի շարք հարցեր, որոնք, ըստ Արմեն Աշոտյանի, մտել են եզրափակիչ փուլ:
«Այս պատմական օրը ես կուզեմ ձեզ հարց տամ առաջինը. ո՞րն է լինելու այս որոշման հետեւանքը»: Ի պատասխան Զ. Փոստանջյանը հայտնել է, որ առաջարկը բխում է մեր երկրի շահերից, քանի որ եթե ՀՀ-ն ճանաչի ԼՂՀ անկախությունը`Արցախը կդառնա բանակցային կողմ:
Ըստ իս`39 երթուղիների սպասարկողներն ընդհանրապես պետք է զրկվեն իրավունքից, լիցենզիայից, որովևետև եկել են հակամրցակցային համաձայնության, խախտել են օրենքներ, մասնակցել են այս տրանսպորտային հանցագործությանը: Եթե իրենց կոտրած ձեռքով գրել են, որ չեն կարողանում սպասարկել 100 դրամով, ուրեմն, առավել ևս, քաղաքապետարանը պիտի նրանց ասի` «Давай, досвидания»:
Հոկտեմբերի 18-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում իր աշխատանքն սկսեց «Եկեղեցի և պետություն փոխհարաբերություններ. հրամայականներ և մարտահրավերներ» թեմայով միջազգային գիտաժողովը:
ՀՀ առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից 168.am-ին տեղեկացրին, որ երկու օր առաջ նախարարությունը պաշտոնական գրություն է ստացել Իրանի Իսլամական Հանրապետությունից, որով հարևան երկիրը տեղեկացրել է խոլերայի դեպքերի բացակայության մասին:
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ընդունել է ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի 70-ամյակի առիթով կազմակերպված՝ Հայագիտական երկրորդ գիտաժողովի հյուրերին՝ Քլոդ Արմեն Մութաֆյանին, Վարդան Մատթեոսյանին, Ժիրայր Դեդեյանին, Գաբրիելա Ուլուհոջյանին, Աննա Շիրինյանին, Իզաբել Օժեին, Աննա Մարիա Շեվալյեին, Սոնա Հարությունյանին և այլոց:
Հոկտեմբերի 18-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Պրահայի փողոցի թիվ 49 տան բակում գտնվող ծառը թեքվել է. առկա ընկնելու վտանգ:
2008 թ. մարտի 1-ի դեպքերի մեղավորներին գտնելու և համարժեք պատասխանատվության ենթարկելու փորձերը չդադարելով` ՀՔԱ Վանաձորի գրասենյակի՝ մարտի 1-ի դեպքերի մեղավորներին գտնելուն և հանգամանքները պարզելուն ուղղված առաջարկները ուղարկվել են նաև ՀՀ գլխավոր դատախազին:
«Այնպիսի լրատվամիջոցներ կան, որոնց հիմնական ուղղվածությունը դեմ Է Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանը, բայց ինչպես են վերլուծում, ստացվում է, որ բավականին միակողմանի ասպեկտներով լուսաբանում է գնում»։
Նախախորհրդարանի քարտուղարությունը հիմնավոր կասկածներ ունի, որ այս անգամ ևս նրա գույքին վնաս հասցնողները Սամվել Ալեքսանյանի շրջանակի մարդիկ են: Ավելին`երևույթն արդեն ուրվագծվում է որպես Կարո Եղնուկյանի և նրա ընտանիքի դեմ ծրագրված ահաբեկչական գործողությունների շարք:
Հայ արիական միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանը «Ժողովուրդ» թերթին տված հարցազրույցում կրկին խոսել է ՀՀ իշխանական վերնախավում առկա համասեռամոլների մասին։
Ըստ նախագահի աշխատակազմի Հասարակայնության և տեղեկատվության միջոցների վարչության «ՀԺ»-ին ուղարկված գրության, Վիգեն Սարգսյանը կապ չունի Սայաթ Նովա 10/5 հասցեում կատարվող շինարարության հետ։
Վլադիմիր Գասպարյանի մեկ այլ հրամանով Ա. Կարապետյանը նշանակվել է ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ: Հիշեցնենք, որ ոստիկանության Լոռու մարզային վարչության նախկին պետ, ոստիկանության գնդապետ Անուբաղ Ղամբարյանը երեկ՝ հոկտեմբերի 17-ին, Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով նշանակվել է ՀՀ ոստիկանապետի տեղակալ:
Նորագույն թվային սարք-սարքավորումների տեղադրմանը զուգընթաց անհրաժեշտ է ապահովել գործող և նոր տեղադրվող դիտակայանների ոչ միայն անվտանգ շահագործումը, այլև պահպանումը:
Հոկտեմբերի 18-ին, ժամը 10.52-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ներքին Չարբախ 15-րդ փողոցի թիվ 61 վագոն-տնակում տեղի է ունեցել էլ. լարերի կարճ միացում` հրդեհի բռնկմամբ:
«Ուրվագիծ» հաղորդաշարի մեկնաբան Պետրոս Ղազարյանն անդրադարձել է Զարուհի Փոստանջյանի հասցեին Առաքել Մովսիսյանի կողմից արդեն երկրորդ անգամ հնչեցրած հայհոյանքին և ընդգծել, որ դա ավելի շատ Սերժ Սարգսյանին քծնելու քայլ է։
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 18-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհներն անցանելի են:
2012թ. հունիսին բանակի պարենային պահեստում ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումների հիման վրա պաշտպանության նախարարության քննչական ծառայությունում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ի կետի հատկանիշներով: Սույն գործով կա 4 մեղադրյալ:
Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը երեկ վերադարձել է արձակուրդից և անցել աշխատանքի։ Թերթը հիշեցնում է, որ Մկրտումյանն արձակուրդի էր մեկնել անցած շաբաթ, եւ կարծիքներ հնչեցին, որ նա արձակուրդից չի վերադառնա՝ կազատվի աշխատանքից։
Հոկտեմբերի 17-ին, ժամը 14.00-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները Արշակունյաց պողոտայի թիվ 48/1 շենքի մոտից բերման են ենթարկել 1963 թ. ծնված Գայանե Դ.-ին:
Պարզվում է՝ ոչ միայն նախագահական նստավայրն է ՀՀ պետական բյուջեի միջոցներից հսկայական գումարներ ծախսում կոնյակ գնելու համար, այլեւ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը։
Հետաքրքիր է, եթե Բաղդասարովն ունի գումար շախմատային ակումբ պահելու համար, ինչո՞ւ չի վճարում իր պարտքերը։ Թե՞որոշել Է «քցել» նաեւ այս թիմին եւ մրցաշարից հետո չի՛ վճարելու նաեւ նրանց գումարները։
ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ծառայությունը տեղեկացնում է, որ այսօր տեղական ժամանակով 00.43-ին ՍՊԾ-ի սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 2,5 մագնիտուդով հետցնցում, որի ուժգնությունը էպիկենտրոնային գուտում կազմել է 3 բալ:
Ժամը 06:00-ի սահմաններում Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակիչ, 28-ամյա Արթուր Մուրադյանը, վարելով Mercedes ML 320 մակնիշի 24 ՏԼ 222 համարանիշի ավտոմեքենան, Հրաչյա Քոչար փողոցում նշված ավտոմեքենայով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել մայթեզրին գտնվող յուղման կետի տաղավարին: