Բաժիններ՝

ՀՀԿ-ական պատգամավորը վիճել է Զարուհի Փոստանջյանի հետ և հեռացել

ԳԱԼԱ-ի փոխանցմամբ` այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում տեղի է ունեցել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծի քննարկումը:

Նախ Զ. Փոստանջյանը հիշեցրել է, որ նման նախագիծ ներկայացվել էր նաեւ իրենց կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից, որը, սակայն, խորհրդարանական մեծամասնության կողմից մերժվել է:

«Այսօր ավելի քան կարևոր է Արցախի Հանրապետության ճանաչումը, որովհետեւ մեր արտաքին քաղաքականության ոլորտի գործողությունները մեծամասամբ պայմանավորված են մեր երկրորդ պետության հետ, եւ հատկապես այս հարցը արդիական է դարձել սեպտեմբերի երեքի իրադարձություններից հետո, երբ հայտարարվեց, որ ՀՀ-ն պատրաստվում է անդամակցել Մաքսային միությանը»,- ասել է Զ. Փոստանջյանը:

«ՀՀ ԱԺ-ի խնդիրն է, որպեսզի այսօր հենց ձեռնամուխ լինենք եւ ինքներս վերցնենք պատրաստակամությունը եւ պարտավորությունը` ճանաչելով ԼՂՀ անկախությունը»: Զ. Փոստանջյանը հայտնել է, որ անկախ այն հանգամանքից, թե ինչպես ՀՀԿ-ն եւ նրա ղեկավարը կարձագանքեն, սա բոլորի խնդիրն է` անկախ կուսակցական պատկանելիությունից:

«Միանշանակ է, որ տվյալ պարագայում մեր գործառույթների մեջ է մտնում այս օրինագծի ընդունումը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ ամիսներ առաջ արդիական էր, որ մենք նախաստորագրելու ենք Ասոցացման համաձայնագիրը, սակայն այսօր ակնհայտ է, որ այն ձախողվել է: Հիմա կան Մաքսային միության վերաբերյալ քննարկումներ, բայց այդ փաստաթղթերում առկա դրույթները դեռեւս մատչելի չեն հայ հանրությանը, եւ տվյալ պարագայում մենք պետք է ճիշտ կողմնորոշվենք: Դիմում եմ ձեզանից յուրաքանչյուրին` որպես պատգամավոր, որ կողմնորոշվեք ձեր անկախ որոշմամբ, այլ ոչ թե կուսակցական շահերով»,- ավարտելով իր ելույթն` ասել Զ. Փոստանջյանը` այս օրը համարելով պատմական:

Վերջինիս ելույթից հետո ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հեգնել է.

«Այս պատմական օրը ես կուզեմ ձեզ հարց տամ առաջինը. ո՞րն է լինելու այս որոշման հետեւանքը»: Ի պատասխան Զ. Փոստանջյանը հայտնել է, որ առաջարկը բխում է մեր երկրի շահերից, քանի որ եթե ՀՀ-ն ճանաչի ԼՂՀ անկախությունը`Արցախը կդառնա բանակցային կողմ:

Իսկ ահա հանրապետական մեկ այլ գործիչ` Համլետ Հարությունյանը, Զ. Փոստանջյանին դիմելով Բոստանջյան ազգանունով, հայտարարել է, որ նրան բարոյական իրավունք չի տրվել գալ եւ նախագիծը ներկայացնել` մասնավորապես նրա պահվածքից հետո: Հ. Հարությունյանը հիշել է Ս.Սարգսյանին Ստրասբուրգում Զ. Փոստանջյանի ուղղած հարցը:

Մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս