Բաժիններ՝

Վլադիմիր Գասպարյանը շարունակում է կադրային փոփոխությունները

shamshyan.com– փոխանցմամբ` այսօր՝ հոկտեմբերի 18-ին, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել:

ՀՀ ոստիկանապետի հրամանով ոստիկանության գնդապետ Արտակ Կարապետյանը ազատվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի օպեր գծով տեղակալի պաշտոնից: Վլադիմիր Գասպարյանի մեկ այլ հրամանով Ա. Կարապետյանը նշանակվել է ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ: Հիշեցնենք, որ ոստիկանության Լոռու մարզային վարչության նախկին պետ, ոստիկանության գնդապետ Անուբաղ Ղամբարյանը երեկ՝ հոկտեմբերի 17-ին, Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով նշանակվել է ՀՀ ոստիկանապետի տեղակալ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031