Բաժիններ՝

Խոշոր հրդեհ Գյումրիում (լուսանկարներ)

ԳԱԼԱ-ի փոխանցմամբ` խոշոր հրդեհ է բռնկվել Գյումրիում: Այս պահին այրվում է Գյումրու Կարեն Դեմիրճյան փողոցում տեղակայված տնային կառավարչության շենքը, որը համակարգում էր քաղաքի բոլոր համատիրությունների աշխատանքը: Հրդեհը գրանցվել է ժամը 15-ի սահմաններում՝ աշխատանքային ժամին: Սակայն տնային կառավարչության աշխատակիցները կայք-ի լրագրողին պատմել են, որ իրենք տեղյակ չեն եղել եւ չեն էլ հասկացել, անգամ պատկերացնում չունեն` ինչպես կամ ինչից կարող էր հրդեհ առաջանալ: Հրդեհը սկսվել է տնակներում եւ պահեստներում, որտեղ գտնվում են նաեւ Գյումրու համատիրություններին պատկանող սարքավորումները եւ գույքը:

Հրդեհը հանգցնելու համար միանգամից մի քանի հրշեջ-փրկարար ջոկատներ են ժամանել դեպքի վայր, սակայն հրդեհը հանգցնել չի հաջողվում, որովհետեւ կրակը բավականին արագ է տարածվում: Ինչպես տեղեկացնում է  կայքի  թղթակիցը, այս պահին հրդեհը տարածվել եւ ընդգրկել է նաեւ հարեւան սեփական տների կտուրները:

Հրշեջ-փրկարարների հետ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են նաեւ հարակից տների բնակիչները: Իսկ տնային կառավարչության աշխատակիցները զարմացած եւ շվարած են, նրանք անգամ պատկերացում չունեն, թե ինչպես կարող էր հրդեհ բռնկվել պահեստներում: Տեղում է նաեւ տնային կառավարչության պետը՝ Մովսես Ջուհարյանը, ով Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի մտերիմների շրջանակից է:

hrdeh

hrdeh4

hrdeh5

hrdeh1

hrdeh2

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031