Բաժիններ՝

Պետրոս Ղազարյան.Շմայսը անդադար հայհոյում է Զարուհուն, ինչը ոչ թե սկզբունքայնություն է, այլ սովորական քծնանք

«Ուրվագիծ» հաղորդաշարի մեկնաբան Պետրոս Ղազարյանն անդրադարձել է Զարուհի Փոստանջյանի հասցեին Առաքել Մովսիսյանի կողմից արդեն երկրորդ անգամ հնչեցրած հայհոյանքին և ընդգծել, որ դա ավելի շատ Սերժ Սարգսյանին քծնելու քայլ է։ Նա Facebook-ի իր էջում մասնավորապես գրել է.«Մի անգամ ասել եմ, որ Զարուհի Փոստանջյանի հարցը կազինոների մասին իմ սրտով չէր։

Սակայն երեկ «Ազատություն» ով լսեցի ,որ Շմայսը այս էլ երկրորդ անգամ հրապարակավ հայհոյում է Զարուհուն։ Մեր երկրում շատ աղաղակող անարդարություններ կան՝ մարդասպան են բաց թողնում,անմեղ մարդկանց են նստացնում և այլն և այլն…
Չեմ հիշում, որ նորմալ մարդու արժանապատվությունը ոտնահարող այս դեպքերի մասին Շմայսը երբևէ ծպտուն հանած լիներ։ Հիմա երբ սխալ բան է եղել Սերժ Սարգսյանի նկատմամբ, Շմայսը անդադար հայհոյում է Զարուհուն, ինչը ոչ թե սկզբունքայնություն է այլ սովորական քծնանք։ Էլ չեմ ասում,որ Զարուհին կին է,մի քանի երեխաների մայր։
Զարուհու արածն լավ բան չէր, բայց բռիությունդ ի ցույց դնելով վերադասին քծնելն ավելի տգեղ բան է»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս