Բորիս Նավասարդյան. «Հեռուստաընկերությունները ուղղորդված են աշխատում»
«Առավոտ» օրաթերթը գրում է. Երեւանի մամուլի ակամբի նախագահ Բորիս Նավասարդյանը երեկ քննադատական խոսքեր հնչեցրեց հայաստանյան հեռուստաընկերությունների մասին ՝ փաստելով, որ հայաստանյան լրատվական պատկերի համար մինչեւ մայիս ամիսը հաջողված փուլըը այսօր, ցավոք, հետընթաց է արձանագրել. «Առավել մեծ լսարաններ ունեցող լրատվամիջոցներում, որոնք հիմնականում հեռուստաընկերություններն են, լուսաբանումը բավականին միակողմանի Է։ Խորը վերլուծություններ եւ անդրադարձ Մաքսային միության եւ ԵՄ Ասոցացման խնդիրներին մենք գրեթե չենք տեսնում»,- ասաց ԵՄԱ նախագահը՝ հավելով, որ այդ հարցերի վերաբերյալ ցանկացած քննադատությանն ուղղորդված քննադատության տպավորության Է թողնում. «Այնպիսի լրատվամիջոցներ կան, որոնց հիմնական ուղղվածությունը դեմ Է Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանը, բայց ինչպես են վերլուծում, ստացվում է, որ բավականին միակողմանի ասպեկտներով լուսաբանում է գնում։ Ասենք, ասում են՝ դա վատ է, բայց մենք ուրիշ ճար չունեինք։ Կամ վատ Է, բայց ամեն ինչում մեղավոր Է ՌԴ-ն կամ ԵՄ-ն։ Այսինքն՝ շատ քիչ վերլուծություն եւ պատկերացում կա իսկ Հայաստանի դերը ո՞րն Է այս ամեն ինչում։ Կարծես Հայաստանն օբյեկտ Է ինչ-որ զարգացումների, եւ ինքը ձայն չունի։ Դա, իհարկե, այդպես չէ, բայց դա ուղղորդվածաթյան տպավորություն է թողնում»։
Կարդացեք «Առավոտի» այսօրվա համարում