
Ն. Փաշինյան «Արդյո՞ք բարոյական իրավունք ունի ՀՀ-ն ներկայացնել մի մարդ, ում ընտանիքի անդամները փայ են մտնում, կրակում Երեւանում».

Ինչպես տեղեկացրել էինք`, ԱԺ արտաքին հարաբերությունների նիստում քննարկվում է ԱԺ Ժառանգություն խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ներկայացրած նախագիծը:
ԳԱԼԱ-ի փոխանցմամբ` քննարկման ընթացքում ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նման հարց բարձրաձայնեց.
«Բարոյական իրավունք ունի արդյո՞ք ՀՀ-ն ներկայացնել մի մարդ, ով իշխանության է եկել 10 քաղաքացիների սպանության միջոցով, բարոյական իրավունք ունի՞ այն մարդը, ով տանկեր է բերել Երեւան, եւ նա, ում ընտանիքի անդամները միլիոնատեր են դարձել հանրությանը կարծես թե անհայտ, բայց հայտնի՝ սրա-նրա բինզեսի մեջ փայ մտնելով, կամ բիզնեսը խլելով, ում ընտանիքի անդամը կրակում է Երեւանի փողոցներում եւ մնում է անպատիժ»:
Հարկ է նշել, որ հարցի ամբողջ ընթացքում ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանը փորձում էր ընդհատել Նիկոլ Փաշինյանին` ասելով, թե հարցը պետք է լինի թեմայի վերաբերյալ:
Արձագանքելով հարցին, Փոստանջյանը նշել է.
«Մենք առաջին անգամ անբարոյակության հետ առնչվեցինք, երբ սպանեցին Արթուր Մկրտչյանին, եւ մինչեւ հիմա նրա ընտանիքների անդամներին, մենք ունենք տեղեկություններ, որ նրա մահվան վկայականը չեն տվել: Արցախի Հանրապետության նախագահի սպանությունից հետո շատերը եկան Երեւան»:
Պատգամավորի խոսքը սակայն ընդհատեց ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանը` նշելով, թե այստեղ բարոյականության դասեր տալու տեղը չէ: «Ես ձեզ արգելում եմ հարցին պատասխանել»,- ասաց Ա. Զաքարյանը:
Զ. Փոստանջյանը նշեց, որ նա իրավունք չունի իրեն լռեցնել, քանի որ դա իր ազատ խոսքի իրավունքն է:
Ձեր խմբակցության պատգամավորին ընդհատեիք` ի պատասխան ասաց Նիկոլ Փաշինյանը:
Մանրամասները կարդացեք այստեղ`