Դիլիջանի ոլորաններում ավտոմեքենան գլորվել է ձորը. կան տուժածներ
Օգոստոսի 4-ին, ժամը 05.10-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններում` Սեմյոնովկա գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «ԲՄՎ» մակնիշի 88AM788 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և ընկել ձորը:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնել՝ վարորդ Վ. Վ.-ը (ծնվ. 1992թ.), ուղևորներ Ա. Հ.-ը (ծնվ. 1992թ.) և Դ. Դ.-ը (ծնվ. 1992թ.) հոսպիտալցվել են Դիլիջանի ԲԿ:
Բժիշկները տուժածների առողջական վիճակները գնահատել են միջին ծանրության:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն