Բաժիններ՝

Մահացել է Սամվել Ավագյանը

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Երևանում մահացել է մեր գործընկեր՝ լրագրող, տնտեսական մեկնաբան Սամվել Ավագյանը: Սամվելը հիվանդ էր քաղցկեղով, որի դեմ, դժբախտաբար, անզոր գտնվեց ոչ միայն բժշկությունը, այլև լրագրողներիս համերաշխությունը, ինչն այնքան բացառիկ երևույթ է մեր իրականության մեջ:

Սամվելին սիրում էին ու սիրում են բոլորը՝ անկախ մասնագիտական, քաղաքական ու քաղաքացիական հայացքներից, որովհետև պրոֆեսիոնալ լրագրող լինելուց բացի ու դրանից առաջ, Սամվելը պարկեշտ մարդ էր ու անփոխարինելի ընկեր:

«168 Ժամ» թերթի, 168.am կայքի խմբագրակազմը սգում է Սամվելի մահը, ցավակցում է նրա ընտանիքի անդամներին ու հարազատներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս