Անցած գիշերը հակառակորդը շարունակել է խախտել հրադադարը. արձակվել է 11495 կրակոց. ՊՆ

Անցած գիշեր և այսօր առավոտյան ադրբեջանական կողմը շարունակել է խախտել հրադադարի պահմանման ռեժիմը հայ-ադրբեջանական սահմանագոտու և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի տարբեր հատվածներում:

Հիմնականում կիրառվել են հրաձգային, այդ թվում` խոշոր տրամաչափի զի նատեսակներ:

ՀՀ ԶՈւ և ԼՂՀ ՊԲ-ից ստացված օպերատիվ տվյալների համաձայն` օգոստոսի 3-4-ն ընկած ժամանակահատվածում հայ-ադրբեջանական սահմանագոտում և ղարաբայան հատվածում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 859 անգամ, որից 830 անգամ` ղարաբաղյան հատվածում:

Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ընդհանուր առմամբ 11495 կրակոց:

Հայկական կողմից պատասխան կրակ է բացվել 29 անգամ, որից 12 անգամ` ղարաբաղյան հատվածում:

Հայկական կողմից հակառակորդի ուղղությամբ արձակվել է 3616 կրակոց:

ՀՀ պաշտպանության նախարարություն

Տեսանյութեր

Լրահոս