Բաժիններ՝

Ես կողմ եմ նման բախումների հարցը միջազգային հետաքննական մեխանիզմներով լուծելու գաղափարին. Սերժ Թանկյան

Համաշխարհային ճանաչում ունեցող հայազգի ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը Facebook սոցկայքի իր էջում անդրադարձել է ղարաբաղա-ադրբեջանական սահմանին իրավիճակի լարվածությանը։

«Քանի դեռ Լեռնային Ղարաբաղի հարցում տևական խաղաղության շուրջ համաձայնագիր չկա, Հայաստանն ու Ադրբեջանը ռազմական և ֆինանսական առումով կաշկանդված կլինեն և էլ ավելի կընկղմվեն քաղաքական խորը կոռուպցիոն իրավիճակներում, որոնք ծառայում են այս կամ այն գերտերության շահերին։ Մեծամասամբ հայ բնակչությամբ Արցախը եղել է անկլավ, որն Ադրբեջանին է տրվել Ստալինի կողմից»,- գրել է Թանկյանը։

Երաժիշտը նշել է, որ տարիներ առաջ Հայաստան կատարած այցի ընթացքում նա եղել է նաև Արցախում և նկատել է, որ «այնտեղ ապրող մարդիկ բարի են, մեծահոգի, գթասիրտ և արժանի են խաղաղության և բարօրության»։

«Ես կողմ եմ նման բախումների հարցը միջազգային հետաքննական մեխանիզմներով լուծելու գաղափարին»,- գրել է Թանկյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս