Բաժիններ՝

Փաստաբանին ձերբակալել են. hetq.am

Երեկ ժամը 16.55-ի սահմաններում Սյունիքի մարզի քննչական բաժնում ձերբակալվել է փաստաբան Արշավիր Խալափյանը: Նա կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 200 հոդվածի 3-րդ մասով (առեւտրային կաշառք ստանալը) նախատեսված արարք կատարելու մեջ: Ա. Խալափյանի պաշտպան Համլետ Դավթյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ բողոքարկելու են կալանքի որոշումը:

Հիշեցնենք, որ Փաստաբան Արշավիր Խալափյանի եւ «Վիվասել ՄՏՍ» ընկերության Կապանի տարածքային կառույցի ղեկավար Աշոտ Կույումջյանի զրույցը գաղտնի ձայնագրվել եւ տարածվել էր համացանցում: Ձայնագրությունից հասկացվում էր, թե իբր Խալափյանը փորձել է կաշառք վերցնել Կույումջյանից:

Արշավիր Խալափյանը վստահ է, որ ձայնագրության հեղինակը հենց Աշոտ Կույումջյանն է: Փաստաբանն իր դեմ սարքված քրեական գործը կապում էր Սյունիքի մարզի Սյունիք համայնքի ղեկավարի շուրջ բարձրացված աղմուկի հետ, որտեղ նա պաշտպանում է գյուղացիների շահերը:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս