Սպասվում են տեղումներ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով
Հանրապետության տարածքում օգոստոսի 3-7-ին հանրապետության առավելապես հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում մինչև` 18-23մ/վրկ: Առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին` հարավ-արևմտյան` 5-10մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը օգոստոսի 4-6-ին կնվազի 4-5 աստիճանով:
Երևանում օգոստոսի 3-7-ին երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` մինչև 15-20մ/վրկ:
Երևան քաղաքի օգոստոսի 3-ի բազմամյա կլիմայական տվյալներ
• Օդի առավելագույն ջերմաստիճան 40.80C (1999թ)
• Օդի նվազագույն ջերմաստիճան 12.00C (1968թ)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 26.70C
ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն