Հայաստանում հոգեկան առողջության ոլորտի շահագրգիռ բոլոր կողմերը համակարծիք են` պետք է աջակցել համայնքային ծառայությունների ներդրմանը: Մինչդեռ Հունգարիայում այս մասին քննարկումներն ընթանում են արդեն 15 տարի. ասաց հոգեկան առողջության գծով միջազգային փորձագետ Ժոլտ Բուգարսկին այսօր՝ «Մեդիա կենտրոնում» անցկացված քննարկման ժամանակ:
Նոյեմբերի 21-ին, ժամը 18.30-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ճանապարհի 48-րդ կմ-ին բախվել է «Մերսեդես-C 280» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով «Օպել Աստրա»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանրապետության երկրորդ քաղաք հավանական այցի մասին թեև դեռ չեն բարձրաձայնում, սակայն կայանալիք միջպետական տարածաշրջանային համաժողովի մասին արդեն պաշտոնական տեղեկատվություն է տարածվել:
Նոյեմբերի 21-ին, ժամը 11.20-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժին է ներկայացել 1990 թ. ծնված Գևորգ Խ.-ն:
Նոյեմբերի 23-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 27-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ:
Գողացված ռելսերի հետքերով:
Մի խումբ քաղաքացիների նկատմամբ խարդախություն կատարելու մեղադրանքով դատարանը կայացրել է Սամվել Աբրահամյանին ազատազրկման դատապարտելու մասին որոշում, սակայն նա չի կրում իր պատիժը, քանի որ գտնվում է փախուստի մեջ, և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Մարդու իրավունքների պաշտպանի խորհրդականն արձագանքել է ՊԵԿ-ի` նոյեմբերի 21-ի պարզաբանմանը, ինչի առնչությամբ Կոմիտեն անհրաժեշտ է համարում կրկին նշել, որ «Շրջանառության հարկի մասին» և «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքների դրույթների մեկնաբանությունները չեն համապատասխանում իրավական ակտերով հստակ սահմանված դրույթների հետ:
Նոյեմբերի 21-ին, ժամը 14.35-ին, շտապօգնության ենթակայանից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Դավիթաշենի 5-րդ փողոցի տներից մեկը, որտեղ հիվանդին օգնություն ցույց տալու ժամանակ վերջինիս որդին ծեծի է ենթարկել բժշկին:
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Լատվիա բարեկամական խմբի նախագահ Էդուարդ Շարմազանովը այսօր հեռախոսազրույց է ունեցել Լատվիայի Խորհրդարանի փոխնախագահ, Հայաստան-Լատվիա բարեկամական խմբի նախագահ Անդրեյ Կլեմենտևի հետ:
Այսօր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Բռնությունների կանխարգելման բաժնի մասնագետ Ռոբերտ Մեսրոպյանն այցելել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հացադուլ հայտարարած դատապարտյալներին:
Նոյեմբեերի 22-ին, ժամը 16.50-ին տեղեկատվություն է ստացվել, որ Իջևան-Երևան ավտոճանապարհին՝ Հովք գյուղի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքին նախորդած օրերին նա պարբերաբար եղել է Ազատության հրապարակում` Շանթի կողքին: Նա Շանթին գիտի տասնհինգ տարեկանից: Երբ տասնհինգ տարեկան է եղել, Շանթի և մի քանի տղաների հետ պատերազմ է մեկնել:
Համացանցում է հայտնվել Վարդան Պետրոսյանի մասին պատմող «Անավարտ մենախոսություն» ֆիլմը:
Նոյեմբերի 22-ին, ժամը 13.47-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Շարուրի 47/1 հասցում` “Առգե բիզնես” ՍՊԸ-ին պատկանող պահեստում պոկվել են դարակաշարերը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում ձերբակալված, ապա կալանավորված Սևակ Մնացականյանի խափանման միջոցը:
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Վանաձորի նստավայրում, դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, լեփ-լեցուն դահլիճում շարունակվեց 2012 թվականի նոյեմբերի 18-ին «Մուշ» ռեստորանային համալիրում փաստաբան Սամվել Շարբաթյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործով դռնբաց դատական նիստը:
Նոյեմբերի 21-ին Ռիգայում Maxima սուպերմարկետի շենքի փլուզման հետևանքով զոհվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացի Նաիրա Գրիգորյանը:
Ուկրաինայի Վոլինսկի մարզի Կլեվեցկ գյուղի մոտակայքում իրականացված պեղումների ժամանակ հայտնաբերվել են անհայտ զինվորների մասունքներ:
Ոոստիկանության Լոռու մարզային վարչության և Ստեփանավանի բաժնի ծառայողները քննչական խմբի հետ պարզել են այսօր՝ նոյեմբերի 22-ին, Ստեփանավանում տեղի ունեցած ողբերգական ու խոշոր ավտովթար հետևանքով մահացածի և վարորդների ինքնությունը:
Ըստ ԱՎԾ տվյալների՝ թերսնվողների ամեմամեծ բանակը Արմավիրում է՝ մարզի բնակչության 64%-ը, ապա Գեղարքունիքում՝ 57.8%, Արարատում՝ 56.9%, Երևանում՝ 56.1%, Տավուշում՝ 51.6%, Սյունիքում՝ 50.0%, Շիրակում՝ 49.1%, Կոտայքում՝ 46.9%, Լոռիում՝ 46.3%, Վայոց ձորում՝ 44.2%, Արագածոտնում՝ 33.1%:
«Էրեբունի» օդանավակայանի տարածքում բացի «ժամանակավոր օգտագործման նպատակով փոխանցվող» տարածքներից կան նաև «համատեղ օգտագործման» կարգավիճակ ունեցող տարածքներ (օրինակ` թռիչքուղին), որոնք իրավաբանորեն կարգավորում են հայկական և ռուսական կողմերի համար այդ տարածքների համաժամանակյա օգտագործման պայմանները:
Հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ՔՕ 314-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ ոստիկանության աշխատակից Է. Մ.-ի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ վարչապետին կից կանանց հարցերով խորհրդի հերթական նիստը:
Նոյեմբերի 22-ին, ժամը 12.22-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ազատան գյուղում` գյուղապետարանի մոտ, այրվում է տուն:
Վստահ ենք, որ շրջանառության հարկի հետ կապված խնդրի լուծումը հօգուտ հարկ վճարողների բխում է իրավական օրենքի գերակայության սկզբունքից:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը առաջարկել է, որպեսզի փրկարարների մասին նկարահանվեն փոքրիկ տեսանյութեր, այդ թվում՝ նաև «Բանակումի» նման սերիալ` փրկարարի մասին։
«Դրական ենք գնահատում, շատ ուրախ ենք, շատ լավ է, իրոք լեննականցիները, գյումրեցիները շատ ուրախ են, որ աշխարհի կեսի տերը գալիս է Հայաստան: Սա մեր անվտանգության հետ է կապված, և բոլոր մեր թշնամիները կզգաստանան, որ մենք բարեկամ ենք և էստեղ ունենք լուրջ ռուսական զինուժ, բազա, որի հետ խաղ անել չի կարելի»
«Պետք է աշխատել, փաստաթղթերը կան, էնքան օրենքներ են ընդունվել, էնքան օրենքներ կան, որ ի ծնե մահացած են: Ես ուզում եմ այդ օրենքները կյանքի կոչվեն»:
«Տուժող կողմը խնդրում է, որ մեղավորության հարցը չդրվի համընդհանուր քվեարկության: Քվեարկությամբ չի որոշվելու մեղավորությունը, բայց այնպիսի տպավորություն է, որ ազգովի նախաքննություն ենք կատարում: Չի կարելի: Տուժող կողմի ողբերգությունը առ այսօր չի շահարկվել, բայց սիրված դերասան անունը շահարկում են: Չի կարելի սրանով վրդովեցնել տուժող կողմին»: