Գյուղապետի որդին դեռ փախուստի մեջ է
tesankyun.am-ը գրում է. Հունիսի 11-ին Իջեւանի տարածաշրջանի Ազատամուտ համայնքի ղեկավար Ժորա Մարտիրոսյանի որդին՝ 1987թ. ծնված Կարեն Մարտիրոսյանը «Ֆոլկսվագեն Տուարեգ» մակնիշի առանց համարանիշների ավտոմեքենայով, ընկերների հետ, 3 հոգով Իջեւան քաղաքում փորձել է ամուսնության նպատակով փախցնել «Յունիբանկի» աշխատակից աղջկան:
Հանդիպելով աղջկա բարեկամի, բանկի հերթապահ ոստիկանի դիմադրությանը,նրանք փախուստի են դիմել:
Կ. Մարտիրոսյանը նախկինում դատապարտվել է խուլիգանության համար եւ այժմ գտնվում է պայմանական ազատազրկման մեջ: Նա դեռեւս հայտնաբերված չէ: Իրավապահ համակարգից տեղեկացանք, որ հունիսի լույս 17-ի գիշերը իջեւանցի ոստիկանները հայտնաբերել են «Ֆոլկսվագեն Տուարեգի» վարորդին: Դեպքի կապակցությամբ քննությունը շարունակվում է: