Բաժիններ՝

Գյումրու նախակրթարաններից մեկի բակում օձեր են նկատվել

tsayg.am-ը գրում է.  Հունիսի 18-ին ժամը 16:30-ի սահմաններում Շիրակի մարզային փրկարարական վարչությունն ահազանգ է ստացել այն մասին, որ «Ավստրիական» թաղամասում գտնվող նախակրթարանի բակում օձեր են նկատվել:

Կանչի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, տարածքն ամբողջությամբ ստուգվել է, ձեռնարկվել են բոլոր անհրաժեշտ միջոցառումներն` օձերին գտնելու ուղղությամբ, սակայն տարածքում ոչինչ չի հայտնաբերվել: Թաղամասի համատիրության նախագահի խոսքերով` անցած տարի ևս օձեր հենց այդ նույն հատվածում նկատվել են, բայց թե դրանք ինչ տեսակի կամ վտանգավորության ինչ աստիճանի են, Անդրանիկ Թորոսյանին հայտնի չէ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս