ՀՀ-ում Բելառուսի դեսպանն այցելել է Լոռու մարզ
Հայաստանի Հանրապետությունում Բելոռուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ս. Սուխորենկոն այցելել է Կոտայքի մարզպետարան:
ՀՀ Կոտայքի մարզպետ Ա. Հարությունյանն ու դեսպանը հանդիպման շրջանակներում քննարկել են համագործակցային մի շարք ուղղություններ` անդրադառանալով որոշակի ծրագրային առաջարկությունների և հետագա հանդիպումների պայմանավորվածությունների:
Այնուհետև մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի է ունեցել Բելոռուսի ազատագրման 70-ամյա հոբելյանին նվիրված հուշամեդալների հանձնման արարողություն:
Միջոցառմանը ներկա են եղել Հայրենական մեծ պատերազմի ընթացքում Բելոռուսի ազատագրմանը մասնակցած վետերաններն ու նրանց հարազատները:
Ներկաներին ողջունել և շնորհակալական խոսքեր են հղել Ա. Հարությունյանն ու Ս. Սուխորենկոն՝ ընդգծելով Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի կարևորությունը և դահլիճում ներկա վետերանների ներդրած ավանդը այդ նշանակալի գործում:
Այնուհետև Բելոռուսի արտակարգ և լիազոր դեսպանը հանձնել է Բելոռուսի Հանրապետության նախագահի կողմից տրված հուշամեդալներն ու շնորհակալական նամակները:
ՀՀ Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին