Բաժիններ՝

Ավտոմեքենան փախցրել և մասնատել էր՝ պատճառելով 300.000 դրամ նյութական վնաս

Մարտի 6-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում էր ստացվել Աշոտ Վ.-ին պատկանող «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան Մ. Մելիքյան փողոցի թիվ 6 շենքի մոտից տեղափոխելու և նույն փողոցի թիվ 9 շենքի մոտ 4 անիվը, ձայնարկիչը, էլեկտրական մարտկոցը, գազի ռեդուկտորը, բալոնը, 2 ամորտիզատորները, պահեստային անիվը, ամբարձիչն ու մեքենայի վերանորոգման գործիքները գողանալու մասին` պատճառելով 300.000 դրամ նյութական վնաս:

Ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է հունիսի 24-ին այլ հանցագործություն կատարելու համար բերման ենթարկված, 1978 թ. ծնված Սամվել Վ.-ն:

Կատարվում է քննություն:

 ՀՀ Ոստիկանություն                         

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս