«ժողովուրդին» հայտնի է դարձել, որ այս նախարարությունը վերջերս գնել է 90 հազար դրամ արժողության ճենապակյա, 138-հազարանոց արծաթապատ և 520-հազարանոց փայտյա հուշանվեր՝ յուրաքանչյուրից մեկ հատ։
ՀՔԾ-ն արդեն մեկ տարի է՝ չի կարող պարզել, թե 2012թ. հոկտեմբերին ովքեր էին ապօրինաբար գաղտնալսել Աժ պատգամավորներ Լևոն Զուրաբյանի և Վարդան Օսկանյանի առանձնազրույցն ու ձայնագրությունը տեդադրել համացանցում։
Նոյեմբերի 28-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները Գյումրիի Ա. Մանուկյան փողոցի տնակներից մեկից բերման են ենթարկել 1965 թ. ծնված Հարություն Պ.-ին:
«Իրեն պետք է մասնագիտացված բուժում, համապատասխան դեղամիջոցներով, բժշկական վերահսկողություն, համապատասխան մթնոլորտ»:
Մանդարին ներկրողներն անտեղյակ են , թե մաքսային միությանը Հայաստանի միանալուց հետո Վրաստանից ցիտրուսային մրգերի ներկրման մաքսավճարը որքան կաճի:
Հայտնի հեռուստամեկնաբան, CNN հեռուստաընկերության նախկին հաղորդավար Լարի Քինգը ներկա է գտնվել Լոս Անջելեսում անցկացվող «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Հեռուստամարաթոն 2013»-ին:
Հավաքը և երթը նպատակ ունեն պահանջել ՀՀ գործող իշխանություններից՝ հարգել հայ ժողովրդի արժանապատվությունը, ազատություններն ու իրավունքները, գործել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխան:
Երկրաշարժը զգացվել է Իջևան և Նոյեմբերյան քաղաքներում` 3 բալ ուժգնությամբ: Վրաստանի Հանրապետության ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի տեղեկատվական կենտրոնից տեղեկություն է ստացվել, որ երկրաշարժի հետևանքով ավերածություն, զոհեր և տուժածներ չկան:
1 տարեկան Մերի Սարգսյանի մահվան պատճառը թոքաբորբն է եղել: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր վարակաբան, «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Արա Ասոյանը:
Զինծառայող Լյուքս Ստեփանյանի մահվան փաստով հարուցված քրեական գործն արդեն դատարանում է: Ինչպես տեղեկանում ենք datalex դատական տեղեկատվական համակարգից, քրեական գործն ուղարկվել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան:
Ձայնագրության մեջ լսվում է, որ մի տղամարդ Սասունցի Դավթի նրբանցքից կանչ է գրանցում, հեռախոսավարուհին փորձում է ճշտել բնակարանը, սակայն տղամարդը խնդրում է արագացնել և հայհոյում է: Այս կանչը, Թագուհի Ստեփանյանի խոսքով, չի գրանցվում, քանի որ չի պարզվում զանգահարողի ինքնությունը: Երկրորդ զանգը ստացվում է 00:52-ին:
Դերասան Վարդան Պետրոսյանի առողջական վիճակն առայժմ անփոփոխ է. նա շարունակում է մնալ ՀՀ արադարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիվանդանոցում:
Ախր, էնպես ասում եք ու վերջ, հա՞: Ինքն ասում ա, որ ես ծեծել եմ, դուք էլ հարցնում եք հա՞ դրա մասին: Տենց էղա՞վ բա: Եթե ինքը տենց ցուցմունք ա տվել դատարանում, ապա ինքը սուտ մատնության համար մի հատ էլ պատասխան պիտի տա:
«Ոսկու աշխարհ»-ի գիշերային այցելուին արձանագրել էր տեսախցիկը:
Պոռնկությամբ զբաղվելու կասկածանքով ոստիկանության բաժիններ է տարվել 104 կին:
Ինչպես և մյուս մրգերը` Մեղրու կիվին յուրահատուկ համ և քաղցրություն ունի:
Փոքր գյուղերի բուժկետներում բժշկին փոխարինում են բուժքույրերը: Նրանց աշխատանքը, որպես կանոն, գոհացնում է համագյուղացիներին, ովքեր հիմնականում տարեցներ են:
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Կան լրատվական գործունեություն իրականացնող մի շարք կազմակերպություններ, որոնք չեն համապատասխանում տարածքների անհատույց տրամադրման չափորոշիչներին:
Փաստի առթիվ 26.11.2013 թ. Կենտրոնականի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ:
Քիչ առաջ հեռուստամարաթոնի ուղիղ հեռարձակման ժամանակ հայտարարվեց, որ ռուսաստանաբնակ գործարար-բարերար, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը պատրաստակամություն է հայտնել մասնակցել այս տարի դրամահավաքի գլխավոր թեմա հանդիսացող Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի կառուցմանը, որի համար նա նվիրաբերելու է 2 մլն ԱՄՆ դոլար:
Պարտաճանաչ, դաստիարակված, կրթված, զարգացած, գեղեցիկ, տարբեր լեզուներ իմացող, դրական, կյանքը ընկալող տղա էր: Շոկի մեջ ենք, ինչ լսել ենք:
Հայաստանը նպատակ ունի շարունակել իր համակողմանի, փոխշահավետ համագործակցությունը Եվրոպական միության հետ:
Խարդախության մեղադրանքով հետախուզվողին տեղափոխեցին Հայաստան:
Նոյեմբերի 28-ին, ժամը 01.30-ին, «Մերսեդես C 180» մակնիշի ավտոմեքենան Եղեգնուտ-Արևիկ ճանապարհի 1-ին կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել:
Նոյեմբերի 29-30-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, դեկտեմբերի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Պաշտպանի աշխատակազմի կողմից Վարդգես Գասպարիին է առաջարկվել տաք ըմպելիք՝ թեյ կամ սուրճ, ինչպես նաև վատ եղանակի դեպքում պատսպարվելու համար անհրաժեշտ բոլոր պարագաները:
«Հարգելի պարոն Սարգսյան, Հայաստանի և համայն հայության առաջնորդ, Հարավային Կովկասի ամենահզոր պրեզիդենտ, ի՞նչ եք մտածում՝ նստած Ձեր բարձր թախտին:
Հայաստանի Օմբուդսմենի աշխատակազմում վերապատրաստվելու նպատակով Ռուսաստանի Դաշնությունից Երևան են ժամանել յոթ ճանաչված իրավապաշտպաններ:
Նոյեմբերի 27-ին, ժամը 21.30-ին, ոստիկանության ծառայողները Երևանի բուսաբանական այգու հարակից կամրջի վրայից, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով, բերման են ենթարկել 1989 թ. ծնված Անդրանիկ Ք.-ին, 1984 թ. ծնված Բագրատ Կ.-ին, 1969 թ. ծնված Գագիկ Գ.-ին և 1985 թ. ծնված Մինաս Հ.-ին: