
«Օֆշորային» սկանդալի կիզակետում հայտնված Աշոտ Սուքիասյանը իրեն մեղավոր չի ճանաչել, նրա համար նաև բժիշկ են հրավիրել. shamshyan.com

«Օֆշորային» սկանդալով հայտնի գործարար Աշոտ Սուքիասյանը իր նախնական ցուցմունքներում իրեն մեղավոր չի ճանաչել:
Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա փաստաբան Յուրիկ Խաչատրյանը: Հարցին, թե ցուցմունքներում Ա. Սուքիասյանը ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին եւ Նավասարդ Կճոյանին հիշատակե՞լ է արդյոք՝ նրանց հարցաքննության կանչելու անհրաժեշտություն կա՞, թե՞ ոչ, ասաց.
«Ոչ, նա նրանց չի հիշատակել, հետեւաբար նրանց հարցաքննելու անհրաժեշտություն չկա»: Հետաքրքրվեցինք նաեւ Աշոտ Սուքիասյանի առողջական վիճակով, ինչին ի պատասխան փաստաբանը արձագանքեց.
«Դե, մի քիչ երկար ժամանակով գտնվեց Վրաստանում՝ օտարերկրյա բանտում: Լավ նիհարել է, ատամների հետ կապված խնդիր կա, բժիշկ ենք հրավիրել, որ ստուգվի: Բայց բավարար է առողջությունը: Դե, բանտային ռեժիմ է. շատ լավ լինել չի կարող»:
Մանրամասներն՝ այստեղ