
Վերնիսաժի գործով կալանավորված Վալերի Հովհաննիսյանը խզել է պայմանագիրը փաստաբանի հետ. «Փաստինֆո»

Փաստաբան Լևոն Բաղդասարյանն այլևս չի իրականացնում Վերնիսաժի գործի շրջանակներում կալանավորված Վալերի Հովհաննիսյանի պաշտպանույունը:
Այս մասին փաստաբանը հայտնեց «Փաստինֆո»-ի հետ զրույցում` նշելով, որ ինքը Վալերի Հովհաննիսյանի հետ օրեր առաջ խզել է ծառայությունների մատուցման պայմանագիրը:
Հարցին, թե ու՞մ նախաձեռնությամբ է կայացվել նման որոշումը, Լևոն Բաղդասարյանը չցանկացավ պատասխանել:
«Հաշվի առնելով իմ վստահորդի շահերը՝ ես ձեռնպահ կմնամ մեկնաբանություն անելուց: Երբ կավարտվի նախաքննությունը, դատաքննությունը, այդ հարցին կարող եք անդրադառնալ»,- ասաց Լևոն Բաղդասարյանը:
Մանրամասներն՝ այստեղ