«Հարևան գյուղը հարևան գյուղի հետ լեզու չի գտնում». համայնքների խոշորացման պիլոտային ծրագիրը շատերի համար անընդունելի է. medialab.am
medialab.am-ը գրում է. Համայնքների խոշորացման պիլոտային ծրագիրը, որն այս տարի պետք է իրականացվի Ծաղկաձորում, Դիլիջանում, Ջերմուկում և Տաթևում, մեծ դժոգոհություն է առաջացրել գյուղապետերի և համայնքների բնակիչների մոտ: Համայնքապետերը նշում են, որ համայնքների խոշարացման ծրագրով գյուղերում առկա խնդիրները չեն լուծվի, այլ հակառակը՝ ավելի կմեծանան: Ծրագիրը իրականացնում է Տարածքային կառավարման նախարարությունը, որը լինելու է երկու մոդելով՝ վարչական և ծրագրային: 2011թ. ՀՀ կառավարության կողմից հաստատված «Համայնքների խոշորացման և միջհամայնքային միավորումների ձևավորման» հայեցակարգի համաձայն՝ Հայաստանում 915 համայնքներից 866-ը գյուղական են, որոնց մեծամասնությունում բնակչությանը տրամադրվող ծառայություններից շատերը կամ իրականացվում են ցածր մակարդակով, կամ ընդհանրապես չեն իրականացվում:
Այդ իսկ պատճառով ՀՀ Կառավարությունը արդյունավետ է համարում տեղական ինքակառավարման մարմնի մոդելը փոխել՝ համայնքների խոշորացման ծրագիրը կյանքի կոչելով:
Նշենք, որ դեռ տարեսկզբին Տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը ասել էր, որ համայնքների խոշորացման ծրագրով առաջին հերթին պետք է լուծվի փոքրաթիվ՝ 30, 40, 50 բնակիչ ունեցող համայնքներին տրվող դոտացիաների հարցը:
Մեր հանրապետության 915 համայնքներից 48%-ը ունեն 1000-ից պակաս բնակչություն: Հանրապետության 866 գյուղական համայնքներից 22.7%-ը ունեն մինչև 300 բնակիչ: Բնակչությամբ ամենափոքրը`Սյունիքի մարզի Քաշունի գյուղն է, որն ունի 27 բնակիչ:
Ըստ համայնքների խոշորացման պիլոտային ծրագրի՝ Ծաղկաձորը, Դիլիջանը, Ջերմուկը և Տաթևը հարևան 14 գյուղերի հետ միավորվելու են և դառնալու 4 խոշոր համայնք։
Սվարանցի գյուղապետՍյունիքի մարզի՝ Տաթևի շրջանում գտնվող Սվարանց գյուղի ղեկավար Արթուր Մարգարյանը, դեմ է համայնքների խոշորացման ծրագրին: Նա կարծում է, որ յուրաքանչյուր գյուղ իր ցավերն ու խնդիրներն ունի, որը լուծում է համայնքի ղեկավարը:
«Համայնքերի խոշորացումով պետության շահը մեկն է՝ կրճատել գյուղապետարաններում 3-4 աշխատատեղ: Բայց որ գյուղերը միացնեն իրար ու դարձնեն մեկ համայնք, կենտրոնը հեռու է լինելու: Մարդիկ մի փորք խնդրի համար, գումար պետք է ծախսեն, ճանապարհ կտրեն, հասնեն կենտրոն: Հեռու ու փոքր համայնքների համար շատ դժվար է լինելու, քանի որ հիմա ինչ խնդիր լինում է, անմիջապես դիմում են համայնքի ղեկավարին, բա հետո ու ՞մ են դիմելու»,-ասում է Սվարանցի գյուղապետը «Մեդիալաբին»:
Լիլիթ Առաքելյան
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: