Բաժիններ՝

Պիցցայի առաքիչի վրա կա 26-ամյա Նունեի արյան հետքերը. փորձաքննության արդյունքները. news.am

Ռուսաստանի Տյումեն քաղաքում ապրիլի 21-ին սեփական բնակարանում դանակի 40 հարվածից սպանված 26-ամյա Նունե Սարգսյանի հարազատներին չեն գոհացնում գործով քննիչների գործողությունները. նրանց փաստաբանը կրկնակի փորձաքննություններ է պահանջել:

NEWS.am-ի հետ զրույցում Նունե Սարգսյանի ամուսինը՝ Արամ Ապրեսյանը, հայտնեց, որ իրենք չեն ցանկանում, որ գործն ուղարկվի դատարան, քանի որ իրենց համար անհասկանալի բաներ կան:

«Նշանակված փորձաքննությունների արդյունքները մեզ չէին բավարարել, մենք կրկնակին պահանջեցինք: Առաջինը վերաբերվում էր Նունեի հարազատների մատնահետքերին, այսինքն այս փորձաքննությամբ ապացուցվեց, որ մենք ոչ մեկս այդ պահին տանը չենք եղել, հետեւաբար կատարվածի հետ որեւէ առնչություն ունենալ չենք կարող: Երկրորդ փորձաքննությամբ ապացուցվեց, որ սպանողի հագուստի վրայի արյան հետքերը պատկանում են իմ կնոջը: Դեռ կան փորձաքննություններ, որոնց արդյունքները դեռ չենք ստացել»,- ասաց Արամ Ապրեսյանը:

Նրա խոսքով՝ իրենք տարբեր միջնորդություններ են ներկայացրել քննչական մարմնին եւ սպասում են որոշումներին: Այդ պատճառով էլ նախաքննությունը դեռ մեկ-երկու ամիս կձգձգվի:

Մանրամասներն՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս