
«Թքած, պուճուր-մուճուր հայտարարությունները չեն ազդի մեր տրամադրության վրա»

Այսօրվա ասուլիսում ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը՝ խԽոսելով ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի՝ «սառը ցնցուղի» վերաբերյալ հնչեցրած հայտարարության մասին` ասաց. «Թքած, պուճուր-մուճուր հայտարարությունները չեն ազդի մեր տրամադրության վրա»:
Նաև հավելեց. «Մենք տեղյակ ենք, ծանոթ ենք ժողովրդի տրամադրությանը, այս 3 ամսվա ընթացքում ես շրջել եմ ամբողջ Հայաստանում, ու կտեսնեք՝ որքան հզոր, որքան շատ, որքան ինքնաբուխ միջոցառումներ կսկսվեն: Հեկտեմբերի 10-ը կլինի ինչ-որ բանի սկիզբ»: