Բաժիններ՝

Նոր մանրամասներ Գուգարք գյուղում տեղի ունեցած ողբերգական դեպքից. սպանությունից առաջ հանցագործը ճաշել է տան անդամների հետ. shamshyan.com

shamshyan.com-ի փոխանցմամբ՝  սեպտեմբերի 18-ին Լոռու մարզի Գուգարք գյուղում տեղի ունեցած ավազակային հարձակում իրականացնողը մտերիմ հարաբերությունների մեջ է եղել տուժած ընտանիքի հետ: Այս մասին հայտնել է Գուգարք գյուղի հիմնական դպրոցի տնօրենը, ով նաև հարձակման ենթարկված ընտանիքի հարևանն է:

Ըստ Թաթուլի Հարությունյանի՝ դեպքը հետևյալ կերպ է տեղի ունեցել․ «Դուրս եկա դուռը, տեսա 23-ամյա Հայկ Աշուղյանը ճվաց, թե Թաթուլ ձաձա տուն գող է մտել, մտածեցի կարող է թվացել է տղային, թե չէ, տուն եմ մտել, տունը սաղ շաղ տված էր, էդ պահին հորեղբոր կինն եկավ, երեքով կանգնած էինք,հարցրեցի, ասի Ռաֆո ջան հաստատ ես տեսել, ասեց հա, ես էլ զանգեցի անմիջապես ոստիկանության մեր մանկական տեսուչին ու խնդրեցի կապվել ոստիկանության հետ ու տեղյակ պահել, ոստիկաններն արագ եկան ու մինչև ես խոսում էի ոստիկանության հետ, Ռաֆոն մտավ տուն ու էդ պահին իրեն էլ դանակով խփեցին»,-պատմել է տնօրենը:

Ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս