Վթարի հետևանքով մահացել է ԼՂՀ ՃՈ աշխատակիցը

Սեպտեմբերի 18-ին, ժամը 13:30-ի սահմաններում, ԼՂՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության վաշտի թիվ 1 ճանապարհապարեկային ծառայության սպայական դասակի ավագ տեսուչ, ոստիկանության կապիտան, 1983թ. ծնված Էրիկ Համլետի Համբարձումյանը ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում, վարելով «Տոյոտա Կորոլա» մակնիշի ծառայողական ավտոմեքենան, դուրս է եկել հանդիպակաց ուղեմաս և կողաշրջվել, ինչի հետևանքով վերջինս և նույն դասակի տեսուչ, ոստիկանության կապիտան, 1985թ. ծնված Անդրեյ Էռնեստի Հայրապետյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սիսիանի բժշկական կենտրոն:

Էրիկ Համբարձումյանը Երևան քաղաք տեղափոխվելու ճանապարհին մահացել է:

Բժիշկների հավաստմամբ Անդրեյ Հայրապետյանի առողջական վիճակը գնահատվում է բավարար:

artsakhpress.am

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930