Բաժիններ՝

«Ժագան» անհետացել է հանցագործության գործիք հանդիսացող հրացանի հետ միասին. pastinfo.am

Արեշում տեղի ունեցած 28-ամյա բնակիչ Արսեն Մկոյանի սպանության գործով հայտնի է հանցագործություն կատարած անձը: «Փաստինֆ»-ի տեղեկություններով` նրա սպանության մեջ մեղադրվում է Երևանի 37-ամյա բնակիչ Համլետ Քոսյանը, ով առավել հայտնի է «Ժագա» մականունով:

Սպանությունը կատարվել է վերջինիս անվամբ հաշվառված «Սայգա 410 տիպի» որսորդական հրացանով: Ի դեպ, արեշցիները պատմում են, որ «Ժագան» եղել է «Վազ 2105» մակնիշի սպիտակ գույնի ավտոմեքենայով, որով էլ դիմել է փախուստի՝ իր հետ տանելով հանցագործության գործիք հանդիսացող հրացանը:

Հ.Քոսյանը ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանություն, ներգրավվել է որպես մեղադրյալ, նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը` 2 ամիս ժամկետով, և հայտարարվել հետախուզում:

Հիշեցնենք, որ Երևանի 28-ամյա բնակիչ Արսեն Մկոյանը սպանվել է սեպտեմբերի 18-ին: Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանություն, և 235-րդ հոդվածի 1-ին մասով՝ ապօրինի զենք:

Ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս