Բաժիններ՝

Ինչու է Ամերիկայի հայ ավետարանական ընկերությունը և Թուֆենկյան ընկերությունը գումարներ ներդնում «Շող» կենտրոնում

«Ամերիկայի հայ ավետարանական ընկերությունը և Թուֆենկյան ընկերությունը գումարներ են ներդնում ցերեկային կենտրոնների ստեղծման համար»

«Արդեն ուսումնասիրությունները աշխարհում ցույց են տվել, որ կրոնական կազմակերպությունները հիմնականում աշխատում են 12-16 տարեկան երիտասարդների հետ, որովհետև հիմնական խոցելի խումբը, որոնք արագ են ընկալում ինֆորմացիան, հենց այդ տարիքային խումբն է: Տվյալ պարգայում Հայաստանում այդպիսի փորձ ունենք՝ Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցությունը, որն իր կայք-էջում հստակ նշել է, որ հովանավորվում է և համագործակցում է Ամերիկայի հայ ավետարանական եկեղեցու հետ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի անդամ, Էքստրայուզ իրավաբանական գրասենյակի տնօրեն Անուշ Հարությունյանը:

Նա նշեց, որ Հայաստանում արդեն երկրորդ «Շող» ցերեկային կենտրոնի բացումն է կատարվել. «Առաջինը բացվել է Երևանում՝ Նորք համայնքում, երկրորդն արդեն բացվել է Վանաձորում, և հստակ նշել են, որ համայնքահենք կենտրոններ են նրանք ստեղծում, և Վանաձորի «Շող» ցերեկային կենտրոնի ղեկավարի խոսքով՝ կարևոր են համարում սոցիալապես անապահով երեխաների և այն երեխաների ընդունումը կենտրոն, որոնք դասերից հետո զբաղվելու բան չունեն: Նրանք երեխաներին բերում են իրենց կենտրոն, անում են իրենց դասերը, պարապում են տարբեր պարապունքներ, լեզուներ»:

Ա. Հարությունյանը նկատեց, որ հոգեբանական տարբեր հնարքներ կան երեխաների վրա ազդելու. «Պարտադիր չէ, որ հատուկ կրոնական թեմաներով զրուցեն երեխաների հետ, սակայն այդ երեխաները դառնում են իրենց անդամները և ամբողջությամբ համարում են իրենց հենց այդ մանկական կենտրոնի սաները, բոլոր ասված թեմաները և բոլոր խոսակցությունները իրենք ընդունում են որպես այդպիսին»:

Նրա խոսքով՝ ցավալի է, բայց 2013 թվականի հունիսի 27-ին, երբ Վանաձորում բացվեց «Շող» ցերեկային կենտրոնը, դա կատարվել է Թուֆենկյան հիմնադրամի հետ համատեղ. «Փաստորեն, Ամերիկայի հայ ավետարանական ընկերությունը և Թուֆենկյան ընկերությունը գումարներ են ներդնում այսպիսի կենտրոնների ստեղծման համար, սակայն կան շատ ուրիշ լուրջ հիմնախնդիրներ Հայաստանում, որոնք կարելի է այլ կերպ լուծել»:

Ա. Հարությույանը նկատեց, որ մենք ունենք «Խղճի ազատության և կրոնական կազմակերպություենրի մասին» օրենք, որի 5-րդ հոդված համաձայն՝ մինչև 18 տարեկան երեխաները չեն կարող անդամակցել կրոնական կազմակերպություններին.

«Այս է խնդիրը, որ օրենքի այս արգելքը ստիպում է մտածել այլ ճանապարհներ երեխաներին իրենց կրոնական գործողություների մեջ ինտեգրելու համար»:

Նա ասաց, որ նույն օրենքի 10-րդ հոդվածը հստակ նշում է այն սահմանները, որտեղ կրոնական կազմակերպությունները կարող են գործել. «Նշվում է, որ կարող են ստեղծվել կրոնական ուսուցման խմբեր իրենց անդամների և նրանց երեխաների համար, և ծնողների համաձայնությամբ միայն տվյալ երեխաները կարող են ուսուցանել այդ խմբերում: Ինչպես հասկանում ենք, այս «Շող» կենտրոնը և նման այլ խմբերը այցելող երեխաներին որևիցէ ինֆորմացիա չի տրամադրվում, որ կրոնական կազմակերպության հետ համագործակցում են, և հատուկ ծնողների համաձայնությունը չի վերցվում, ինչը, կարծում եմ, օրենսդրության խախտում է»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս