Կարեն Դեմիրճյանը ոչ Բերիան էր, ոչ էլ Միկոյանը. «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի անվանափոխությանը, Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն, ռեժիսոր Ռուբեն Բաբայանն ասել է. «Որոշումը սխալ է, որովհետև բոլոր դեպքերում, եթե համալիրը կրում էր Դեմիրճյանի անունը, այն պետք է պահպանվեր, քանի որ նա իսկապես մեծ ջանքեր թափեց, որ այդ համալիրը լինի: Անկախ այն բանից, որ ես բացարձակապես չէի ողջունում համալիրի այդտեղ կառուցվելը, ամեն դեպքում, եթե անվանափոխություն են անում, ապա պետք է պատճառաբանեն, բացատրություն տան, թե` ինչու:

Ի վերջո, Կարեն Դեմիրճյանը ոչ Բերիան էր, ոչ էլ Միկոյանը: Չնայած միգուցե Միկոյանի անունով լիներ, թողնեին նույնը: Բոլոր դեպքերում, պետք էր գոնե հարցում անցկացնել, տեսնել` մարդիկ ուզո՞ւմ են անվանափոխել, թե՞ ոչ, կամ անվանել Ցեղասպանության հուշարձանին կից մարզահամերգային համալիր»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930