
Արա Հարությունյանը Ճարտարում մասնակցել է Ս. Վարդանանց եկեղեցու հիմնարկեքի արարողությանը

Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը սեպտեմբերի 26-ին այցելել է Ճարտար և մասնակցել «Ղարաբաղի գյուղերի զարգացման» հիմնադրամի միջոցներով կառուցվող Ս. Վարդանանց եկեղեցու հիմնարկեքի արարողությանը՝ անձամբ տեղադրելով հիմնաքարերից մեկը:
Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի ձեռամբ օրհնության կարգն ավարտելուց հետո վարչապետն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Ճարտարի համայնքների ղեկավարների և ավագանիների անդամների հետ, որին մասնակցում էին նաև այլ պատասխանատուներ և բարերարներ: