
Ճանապարհային ոստիկանություն. Հայտնաբերվել են մի շարք անճշտություններ

Ճանապարհային ոստիկանության ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվել են մի շարք անճշտություններ՝ լուսանկարահանող-արագաչափ սարքերով և տեսախցիկներով հայտնաբերված իրավախախտումներով կայացված այն որոշումների առնչությամբ, որոնց վարույթներն ավարտված են /տուգանքները վճարված են/, սակայն տեխնիկական թերությունների պատճառներով գումարների բռնագանձման պահանջով գրություններ են ուղարկվել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայություն:
Ճանապարհային ոստիկանությունը հրապարակելով այդ որոշումների համարները՝ տեղեկացնում է, որ ԴԱՀԿ ծառայությունից կատարողական վարույթ հարուցելու և արգելանք դնելու մասին ծանուցումներ ստանալու դեպքում քաղաքացիները ցուցակում ընդգրկված որոշումներով որևէ գործողություններ չպետք է ձեռնարկեն, քանի որ ճանապարհային ոստիկանության կողմից արդեն իսկ համապատասխան միջոցներ են ձեռնարկվել արգելանքները վերացնելու ուղղությամբ:
Պատճառված անհարմարության համար ճանապարհային ոստիկանությունը հայցում է քաղաքացիների ներողամտությունը:
Որոշումների համարների ցուցակն՝ այստեղ.