Ավելի վաղ Վոլոդյա Ավետիսյանի փաստաբան Արա Զաքարյանը հույս էր հայտնել, որ այսօր իր պաշտպանյալին դատարանի դահլիճից ազատ կարձակեին՝ հաշվի առնելով փաստը, որ վերջին չորս ամիսներին քննիչը Վոլոդյա Ավետիսյանի մասնակցությամբ քննչական որեւէ գործողություն չի իրականացրել։
Պարզապես անհնար է չհուզվել, երբ ամեն քայլափոխի հանդիպում ենք արտագաղթած գյումրեցիների դատարկ տների կամ վագոն-տնակների, առավել ևս, երբ բակերում շարունակում են ապրել տիրոջը կորցրած շները:
Այսինքն այս պահին քաղաքացիների ձեռքի տակ գտնվող հին անձնագրերն ուժի մեջ են մինչև վավերականության ժամկետի ավարտը, որից հետո պարտադիր է նոր՝ կենսաչափական անձնագրի ու նույնականացման քարտի ձեռքբերումը:
Այսինքն ոստիկանությունը պաշտոնապես հերքու՞մ է տարածված տեղեկատվությունը. «Ես ասում եմ ու կրկնում, որ վարչության աշխատակից չի գործուղվել Գյումրի, դա արդեն հաստատում է այն, որ նման բան ուղղակի չի կարող լինել»,- արձագանքել է Աշոտ Ահարոնյանը:
Նոյեմբերյան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցի 8-րդ շենքի առաջին հարկի բնակիչ Շալիկո Դարբինյանը փորում է իրենց շենքի եւ փողոցի մայթի միջեւ գտնվող տարածքը, որպեսզի այնտեղ կարտոֆիլ ցանի:
«Միանշանակորեն կարող եմ ասել, որ տուժողները դատարանին և նախաքննությանը չեն հայտնել իրականությունը և մինչև վերջ էլ չեն ուզում հայտնել»,- ասաց Մարինե Թովմասյանը:
այաստան մուտք են գործել հինգ նոր աղանդ: Դրանք են Ջերմուկում գործող «Կյանքի ջուր» եկեղեցին, Բջնիում գործող «Աստծո թագավորական քահանայություն» եկեղեցին, Սևանի «Ավետաբեր» եկեղեցին, Չարենցավանի «Երգ երգոց» աղանդը և Լիբանանից Հայաստան ներթափանցած «Կյանքի աղբյուր» աղանդը, որը «Կյանքի խոսք» աղանդի մի ճյուղ է:
Ես 35 տարեկան տղա եմ, ոչ մի անգամ Ոստիկանություն չեմ ընկել: Ասեմ, որ հոգեբանական ճնշման տակ եմ տվել այդ ցուցմունքը: Այն ճնշումն է եղել, որ կարող է լիներ՝ ասեին՝ հորդ անունն էլ տուր, կտայի»
«Հայաստանում Հարվարդի շրջանավարտների ակումբի» նպատակն է բարձրագույն մասնագիտական կրթության և Հայաստանում դինամիկ քաղաքացիական հասարակության զարգացման խրախուսումը:
Ըստ պաշտպանի, ամբաստանյալ Արման Բաղդասարյանին առաջադրված մեղադրանքը որևէ կերպ չի տարբերվում գործով մյուս ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքից, ընդհուպ՝ մինչև մեղադրանքի որոշման մեջ առկա կետադրական նշանները:
Ոստիկանությանը մոտ կանգնած աղբյուրները Aravot.am-ին փոխանցել են, որ ոստիկանության հանցագործության դեմ պայքարի 6-րդ վարչության աշխատակիցները խուզարկում են Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի առանձնատունը:
Բանն այն է, որ թեև Կ. Աթանեսովայի ընտանիքը երկրաշարժի հետևանքով կորցրել է բնակարան և անցած տարիների ընթացքում բնակվել է կոմունալ բոլոր հարմարություններից, անգամ կոյուղուց ու ջրից զուրկ վագոն-տնակում, հաշվառված է անօթևանների հերթացուցակի առաջնային մասում, սակայն մինչև օրս պետության կողմից այդպես էլ բնակարանային փոխհատուցում չի ստացել:
«Հարսնաքարի» գործով ամբաստանյալ Դավիթ Ադամյանի պաշտպան Սերգեյ Մկրտչյանն այսօր կայացած դատական նիստում դատարանին միջնորդեց արդարացնել ռեստորանային համալիրի մատուցող Դավիթ Ադամյանին:
«Եվ այսպես, դեկտեմբերի 14-ին Վահանն իսկապես ինձ հարվածել է՝ տարօրինակ ձեւով մի քանի տարվա վաղեմության մի իրադարձություն հիշելով:»
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում: Սա ոչ թե ամանորյա չստացված հումոր է, այլ պաշտոնական տեղեկատվություն
Հունվարի 15-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, Արարատյան դաշտում և նրա նախալեռներում սպասվում է մառախուղ:
Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ կառավարության նիստերի դահլիճում ընդունելության է հրավիրել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին:
Հունվարի 11-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները, հոգեներգործուն դեղամիջոցներ պահելու կասկածանքով, Շինարարների փողոցի 15 շենքի բնակարաններից մեկից բերման են ենթարկել 1974 թ. ծնված Արթուր Հ.-ին, որի բնակարանի հյուրասենյակում հայտնաբերվել է «Ազելեպտին» տեսակի հոգեներգործուն դեղահաբ:
Այսօր՝ հունվարի 13-ին, ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանին սատարելու եկած տասնյակ ազատամարտիկների եւ լրագրողների թույլ չեն տվել մտնել Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան։
«Երկու մտերիմ զինակիցների բանավեճ է: Հույս ունեմ` նրանց միջև տնտեսագիտական բանավեճն ավելի կխորանա, որը կբացառի զգացմունքայնությունը: Շատ օգտակար եմ համարում այդ բանավեճը»:
Հունվարի 13-ին, ժամը 13.23-ին տեղեկատվություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Ն. Ստեփանյան փողոցի թիվ 2ա հասցեում գտնվող «Լոռի-ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի վարչական տարածքում գետնի վրա առաջացել են ծալքավորումներ. անհրաժեշտ է օգնություն:
Այսօր՝ հունվարի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:40-ի սահմաններում Իսակովի պողոտայում բախվել են ВАЗ 2106 մակնիշի 11 UL 489 համարանիշի, 31-ամյա Արամ Մանուկյանի վարած BMW մակնիշի 80 OO 090 համարանիշի և 32-ամյա Էդգար Խամոյանի վարած Opel Vectra մակինիշի 11 ԼԼ 412 համարանիշի ավտոմեքենաները:
Հունվարի 11-ին, ժամը 20.30-ին, 1980 թ. ծնված Արտեմ Կ.-ն ոստիկանության Անիի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 18.00-ի սահմաններում, Մարալիկ քաղաքի բնակիչներ` 1987 թ. ծնված Գոռ Մ.-ն, 1989 թ. ծնված Տարոն Մ.-ն և 1957 թ.ծնված Վարազդատ Մ.-ն ավտոմեքենան կայանելու պատճառով վիճաբանել են իր հետ, որի ընթացքում ոտքերով և ձեռքերով հարվածներ են հասցրել իրեն ու պատճառել վնասվածքներ:
«Հարսնաքարի» գործով ամբաստանյալ Նորայր Հայրապետյանն այսօր դատարանին խնդրեց իրեն դատել այն արարքի համար, որն արել է, ոչ թե նրա համար, ինչ չի արել: «Հանցագործություն եմ արել, ես չեմ խուսափում, մահացել է այդ տղան, բայց ինչի՞ համար՝ 13 տարի»,- դատարանում այսօր ասաց Նորայր Հայրապետյանը:
Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում պրոռեկտորներից մեկը կնշանակվի ժամանակավոր պաշտոնակատար:
Մինչև Երևան տեղափոխելը զինվորը մի քանի օր ունեցել է թոքերի լուրջ խնդիր և զորամասի բուժկետում նրա նկատմամբ բռնություն են կիրառել բժիշկն ու բուժակները, որոնցից ավելի ագրեսիվ պահվածք է դրսևորել ոմն Արմանը և Նարեկը:
Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալ, 38-ամյա Արթուր Գեւորգյանի մահվան պատճառը բժիշկների ուշանալը չէր:
«Իսկականի՞ց էդքան անմակարդակ եք, որ ըտենց եք մտածում, արա՛: Որ փողոցում կանգնած մի եզդի էդ հարցը տար, կզարմանայի, բայց դուք իսկականից ըտենց ե՞ք մտածում»: Այս արտահայտությունը վիրավորել էր եզդի ժողովրդի ազգային արժանապատվությունը։
«Ա1+»-ի հարցին՝ արդյոք հրաժարական կտա Երևանի՞ քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյան որդու պատճառով, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը բացասական պատասխան տվեց՝ զարմանալով հարցից։
Չեմ կարծում, որ որեւէ լուրջ քաղաքական ուժ կամ քաղաքական գործիչ հանրապետությունում ստեղծված այս ծանրագույն վիճակի հիմնական մեղավորը պետք է փնտրի կառավարության մեջ: Անշուշտ, կառավարությունը ստեղծված իրավիճակի կարեւոր պատասխանատուներից է, բայց ոչ հիմնականը: