Բաժիններ՝

Հույս ունեմ` բանավեճն ավելի կխորանա. Գեղամյանը` Քոչարյան-Սարգսյան վեճի մասին. Yerkir.am

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը ոչ միայն ողջունում է Ռոբերտ Քոչարյան-Տիգրան Սարգսյան բանավեճը, այլ նաև հույս ունի, որ այդ բանավեճը գնալով ավելի կխորանա: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասել է պատգամավորը:

Հիշեցնենք, որ այսօր հրապարակվել է Ռոբերտ Քոչարյանի երկրորդ հարցազրույցը, որում նա անդրադարձել է մի քանի խնդիրների, մասնավորապես` գազային պայմանագրերին եւ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին:

«Երկու մտերիմ զինակիցների բանավեճ է: Հույս ունեմ` նրանց միջև տնտեսագիտական բանավեճն ավելի կխորանա, որը կբացառի զգացմունքայնությունը: Շատ օգտակար եմ համարում այդ բանավեճը: Դա իրենց ներքին հարցն է, դա երկու մտերիմ զինակիցների ներքին հարցն է, ներքին վեճը, և երրորդ մարդու մեկնաբանությունը զինակիցների, մտերիմների բանավեճին ճիշտ չեմ համարում: Իրենք շատ լավ հարաբերություններ ունեն, ընդհուպ` առաջարկ է եղել Ռոբերտ Քոչարյանի անունը ոսկե տառերով հիշատակել պատմության մեջ»,- ասել է  Արտաշես Գեղամյանը:

Մանրամասները այստեղ`

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս