Ռուբեն Մասումյանը, ով հանրությանն առավել հայտնի է «Բենզին Ռուբո» մակնավամբ, դեկտեմբերի 15-ին գանգուղեղային վնասվածքով, ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի Մետրոպոլիտենն իր կառուցվածքով չի զիջում աշխարհի այլ երկրների մետրոպոլիտեններին:
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 10-ի ժամը 16.30-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Սրտի մեծ կսկիծով տեղեկացա Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանի մահվան մասին: Անդառնալի է այս կորուստը ինչպես հայ թատերաշխարհի, այնպես էլ ամբողջ հայության համար: Անժամանակ ընդհատվեց ևս մեկ տաղանդավոր մարդու, մտավորականի ու ստեղծագործողի կյանք:
Խորապես ցավում եմ տաղանդաշատ գրող, հայտնի արձակագիր ու մտավորական Լևոն Խեչոյանի անժամանակ մահվան կապակցությամբ: Լևոն Խեչոյանն այն բացառիկ վառ անհատականություններից էր, ով հարուստ գրական ժառանգություն է թողել ժամանակակից հայ գրականությանը, սակայն, ցավոք, որքան մտքեր դեռ մնացին թղթին չհանձնված:
«Նորմալ է ամեն ինչ. ոչ ինձ մոտ եւ ոչ էլ դիմացի մեքենայի վարորդի մոտ առողջական որեւէ խնդիր չկա, վնասվածքներ` նույնպես: Մեքենաներն են մի քիչ վնասվել, իսկ ես ուղղակի մի քիչ վախեցել եմ»:
Ժամը 14:10-ի սահմաններում Փափազյան-Արամ Խաչատրյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ, 36-ամյա Լուիզա Ղամբարյանի վարած KIA մակնիշի 30 ՏՕ 504 համարանիշի և Արմավիրի մարզի բնակիչ, 53-ամյա Սամվել Չոբանյանի վարած Daewoo Nexia մակնիշի Լ 16 73 համարանիշի ավտոմեքենաները:
Առողջությունը լավ է արդեն, որևէ բողոք չունի, այսպես ներհայեցողության շրջան է իր համար, որովհետև պարզ է, որ այդ կորուստները, որ ունեցանք երիտասարդների, դրանք ահավոր մեծ բեռ են բոլորիս վրա: Միաժամանկ ինքը, այսպես, նայում է դեպի ապագա, ինքը որևէ քաղաքական աստառ չի տալիս, թեև ես պետք է ասեմ, որ եթե այլ արվեստագետ լիներ, ասենք՝ պռոիշխանական, միգուցե այնտեղ ինքը հայտնված չլինի:
Մեր ժամանակների լավագույն արձակագիրներից մեկի՝ Լևոն Խեչոյանի անժամանակ մահը ծանր կորուստ է արդի հայ գրականության համար: Տաղանդավոր գրող, հայրենիքի նվիրյալ զինվոր, անձնուրաց քաղաքացի. այսպիսին էլ նա կշարունակի մնալ իր գրչակից ու զինակից ընկերների, իր ընթերցողների, իր համախոհների հիշողության մեջ:
Գյումրիում մահացել է «օրենքով գող» Ասոն՝ Ասատուր Մուշեղի Պետրոսյանը: Նա ծնվել է 1948 թվականին և ինչպես նշվում է ռուսական «Prime crime» կայքում՝ թագադրվել է 1972 թվականին, ապա զրկվել քրեական աշխարհում հեղինակավոր այդ տիտղոսից:
Հունվարի 10-ին, ժամը 08.17-ին տեղեկատվություն է ստացվել, որ Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի Զ. Անդրանիկի փողոցի բնակիչ Ք. Մ.-ն (ծնվ.1930 թ.) հունվարի 9-ին ժամը 10.00-ի սահմաններում տանից դուրս է եկել և չի վերադարձել. քաղաքացու որոնողական աշխատանքների համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Շանթ Հարությունյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը բացարկ է ներկայացնելու նախաքննական մարմնին: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Ինեսսա Պետրոսյանը:
Ինչպես նախկինում տեղեկացրել էինք` հունվարի 8-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության Լոռու մարզային վարչությունից Գուգարքի բաժին ահազանգ էր ստացվել, որ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին, մատուռի մոտ, ավտովթար է տեղի ունեցել:
Դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ՝ Շանթ Հարությունյանը մեսունակ է: Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց նրա պաշտպան Ինեսսա Պետրոսյանը:
Դեռևս հստակ որոշված չէ, թե որ օրն է հրավիրվելու Երևանի քաղաքապետարանի հրամանով ստեղծված հանձնաժողովի հերթական նիստը, որն արդեն մի քանի ամիս է քննարկում է հանրային տրանսպորտի սակագնի հարցը։
Ժամը 18:30-ի սահմաններում Արտամետ գյուղի բնակիչ, 50-ամյա Տոնական Ղազարյանը Բաղրամյան-Արտամետ ավտոճանապարհի 5-րդ կմ-ին իր կողմից վարած Mitsubishi Montero մակնիշի 33 VՏ 128 համարանիշի ավտոմեքենայով հարվածել է Նոր-Արտագես գյուղի բնակիչ, 43-ամյա Զադա Բրոյանին պատկանող ոչխարի հոտին:
Գյուլումյանի ժամկետը ԵԴ-ում ավարտվում է 2015թ. հունվարին։ Նա սակայն, իր ներկայիս պաշտոնը մտադիր է ավելի վաղ թողնել, քանի որ ՍԴ-ում դատավորի միանգամից երկու թափուր տեղ է առաջանալու…
Այցը կապված է Եվրոպական դատարանում քննվող մի շարք գործերի հետ։ Օրակարգում է նաև «Չիրագովն ու մյուսները ընդդեմ Հայաստանի Հանրապետության» գործը, որով լսումներ են նշանակված հունվարի 22-ին
Թուրքական մամուլը գրում է, որր օրերս Գյումրիում ընդլայնված հանդիպում է տեղի ունեցել Հայաստանի և Թուրքիայի սահմանապահների մասնակցությամբ, քննարկվել են միջազգային իրավական նորմերով կարգավորվող փոխադարձ աշխատանքները։
Եթե այս տեղեկությունը պաշտոնապես հաստատվի, ապա կարելի է պնդել, որ ՀՀ ոստիկանապետ Վովա Գասպարյանը մոտ 15 օր սպասել է՝ տեսնելու, թե ոստիկանների մասնակցությունը այդ ռազբորկային հանրությանը հայտնի կդառնա, թե՝ ոչ և նրանց ազատել է զբաղեցրած պաշտոնից միայն այն բանից հետո, երբ մենք ոստիկանությանը հարցումներ ենք ուղղել դեպքի վերաբերյալ։
Նման կարգ է սահմանվել ՀՀ կառավարության որոշմամբ, որով ապահովվել է 2013 թվականի ապրիլի 30-ին ընդունված «Հոգեբուժական օգնության մասին» օրենքի պահանջը: Այս օրենքն, ի դեպ, ուժի մեջ է մտել արդեն հունվարի 1-ից: Իսկ համապատասխան կարգն ընդունվել է 10 օր ուշացումով:
ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության կողմից կատարված ծառայողական քննության նյութերի, ինչպես նաև Ոստիկանության աշխատակիցներ Ք. Բ.-ի ու Վ. Ղ.-ի հաղորդումների հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի և 309-րդ հոդվածի 1-ին մասերով հարուցվել է քրեական գործ:
«Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար, 16 օր հացադուլի մեջ գտնվող Շանթ Հարությունյանը դադարեցրել է հացադուլը եւ այսօր հաց է ընդունել:
Այսպես ասաց «ցանկացած անձերի» հետ կապված գործերում դատախազը հղում է անում խամաճիկային դատարանի վրա, իսկ օրինակ Սյունիքի նախկին մարզպետի հետ կապված գործը կարճում է անձամբ, դատարաններին փայ չթողնելով:
Հունվարի 10-ին, ժամը 06.29-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիգրան Մեծ պողոտայի թիվ 30 շենքի մոտակայքում այրվում է ենթակայան:
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 10-ի ժամը 09.30-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Թունավորման ախտանիշներով Շիրակի մարզի Գյուրմու քաղաքի ԲԿ և Ավստիրական մանկական հիվանդանոց են տեղափոխվել Սարգսյան փողոցի թիվ 38 տան բնակիչներ՝ 1982թ. ծնված Ն. և 2004թ. ծնված Ա. Պ.-երը:
27-ամյա Արման Լեւոնյանին եւ 30-ամյա Արտակ Մարդոնյանին ձերբակալել են:
Մեծանուն դերասան Ֆրունզիկ Մկրտչյանի ազգականը` Սոչիում բնակվող 29-ամյա կինոպրոդյուսեր Ալեքսանդր Մկրտչյանն իր նորածին դստերն անվանել է Օլիմպիադա` ի պատիվ առաջիկայում Սոչիում մեկնարկելիք Օլիմպիական խաղերի:
2013 թվականի ընթացքում «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններով Հայաստանից մեկնել է 866 081 մարդ, ժամանել 892 168 մարդ։ Այս մասին հաղորդում է ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պաշտոնական կայքը։