Բաժիններ՝

Վիճաբանություն դատարանում. ազատամարտիկներին թույլ չեն տվել դատարան մտնել

Այսօր՝ հունվարի 13-ին, ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանին սատարելու եկած տասնյակ ազատամարտիկների եւ լրագրողների թույլ չեն տվել մտնել Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան։

NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ ազատամարտիկները դժգոհել են, որ դրսում շատ ցուրտ է, բայց նրանց թույլ չեն տվել նախասրահում սպասել դատի ավարտին, ինչը դատական կարգադրիչների եւ ազատամարտիկների ու լրագրողների միջեւ վիճանաբության պատճառ է դարձել։

«Մի դարձեք հանցագործի պաշտպանող, դուք ժողովրդի իրավունքը պաշտպանեք, սեփական ուղեղով շարժվեք», – բողոքում էր ազատամարտիկ Էդուարդ Ներսիսյանը:

Ազատամարտիկ Սուսաննա Մարգարյանի համառության շնորհիվ, կարգադրիչները ներս են թողելմիայն մի կնոջ, որի ինքնազգացողությունը ցրտից վատացել էր։

Մանրամասները այստեղ`

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս